ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Էժան էլեկտրաէներգիա տրամադրող նոր ՋԷԿ կկառուցվի
2018-11-10 16:47:15

Հայաստանը կունենա ջերմաէլեկտրակայան, որը երկրում գործող ՋԷԿ–երից ամենաէժան էլեկտրաէներգիան կտրամադրի, այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ նախագիծն իրականացվելու է իտալական «Ռենկո» ընկերության հետ համատեղ։ Երևանում կառուցվելիք էլեկտրակայանը կլինի 250 մեգավատ հզորության և էլեկտրաէներգիա կարտադրի 27.4 դրամով։

Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:

Մանրամասները` տեսանյութում.
 


Հայաստանում էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժամի ցերեկային սակագինն այսօր 44.98 դրամ է, գիշերայինը` 34.98 դրամ։

2018թ-ի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար ՀԷՑ-ը ցերեկային սակագին է սահմանել 40, գիշերային սակագին` 30 դրամ: