Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վեր կաց եւ քայլիր․ Փաշինյանը հիշեցրել է Թումանյանի ամենակարեւոր ուղերձը
2019-02-19 16:17:51

Արմինե Գեւորգյան
Ռադիոլուր-Դսեղ

0:00
0:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ, այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր` Դսեղ:

Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրու առաջ և  շրջայց կատարել տուն-թանգարանի տարածքում, ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշին։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում տրվեց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։

Այսօր՝ միջոցառումների պաշտոնական մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բանաստեղծի կարևորագույն ուղերձներից մեկը։

«Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես Չարենցն է վկայում, մենք այս կողմում էլ ունենք Արարատ։ Այդ Արարատը Հովհաննես Թումանյանն է, այդ Արարատը Դսեղում ու Լոռվա մարզում է։ Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին։ Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես անհաս մի բարձունք, բայց նա մի մարդ էր, ով իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները։ Կյանքն ամեն վայրկյան փորձել է սպանել, կոտրել ու ցածրացնել նրան։ Այս ամենը ծանրացել է այդ մարդու ուսերին, բայց նա չի կոտրվել, որովհետև հավատացել է իր ուժին։

Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց։ Ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց և քայլիր։ Սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, պետությանը։ Եվ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, հայ ժողովրդին ասել՝ վեր կաց և քայլիր։ Թումանյանն ասում էր. «Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած»։ Դուք եք բերել այդ արշալույսը, երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք», -ասաց վարչապետը։