ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ որոշումը՝ այս տարի
2019-02-19 17:01:07

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

15 տարի առաջ այս օրը Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից:

Փաստաբան Նազելի Վարդանյանը, վերհիշելով դատական ամբողջ գործընթացը, պատմում է, թե ինչպես իրենց հաջողվեց 4-րդ անգամ անկախ փորձաքննություն կազմակերպել ու դրանով հասնել մարդասպանի՝ Հունգարայում պատժի կրմանը:

Հունգարական արդարադատությունը մարդասպան ադրբեջանցուն ամենախիստ պատժին դատապարտեց՝ ցմահ ազատազրկման, 30 տարի առանց ներման իրավունքի: Հանցագործությունից ութ տարի անց, երբ Հունգարիայում փոխվեց իշխանությունը, Բաքվին հոջողվեց կազմակերպել ոճրագործի արտահանձնումը:

«Օգոստոսին իմացանք, դիմեցինք, բայց իշխանությունները արձակուրդում էին: Այն, ինչ արվեց հետո, պետք է արվեր նախապես»:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը պնդում է՝ սպանության պատվիրատուն Իլհամ Ալիևն էր, ու Ադրբեջանը պատասխանատվություն է կրում կատարվածի համար. «Սպանությունից հետո ասել է, որ արել է այն, ինչ պետք է աներ»:

2013 թվականին Հայաստանը դիմել է ՄԻԵԴ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու և արդարադատության հսանելու նպատակով: 2016 թվականին գործը մտել է հաղորդակցման փուլ. դատարանը հարցեր է ուղղել ադրբեջանական կողմին:

Փաստաբան Նազելի Վարդանյանն այս տարի սպասում է ՄԻԵԴ-ի որոշման հրապարակմանը:  

Նրան հետաքրքրում է, թե ինչ հիմքով էր նախկինում մերժվում Սաֆարովի արտահանձնումը, ինչու հետո այդ հիմքերն անտեսվեցին և ինչու Ադրբեջանում ոճրագործն իր պատիժը ոչ միայն չկրեց, այլև արդարացվեց ու հերոսացվեց:

Հայկական կողմի համար շատ կարևոր է ՄԻԵԴ արդար վճիռը: Թե ինչպես դա կիրականացվի, փաստաբանի կարծիքով, առայժմ կարևոր չէ: Գերխնդիրն այն է, որ  ՄԻԵԴ-ը խստագույնս դատապարտի կատարվածը:

ՄԻԵԴ վճռի հրապարակումը սպասվում է այս տարի։

0:00
0:00