ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կյանքից հեռացել է Կարլ Լագերֆելդը
2019-02-19 17:14:27

85 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ մոդելավորող Կարլ Լագերֆելդը: Գերմանացի նորաձևության մոդելավորող, դերասան և լուսանկարիչ Լագերֆելդը «Շանել» նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» և սեփական ապրանքանիշի նորաձևության տների գլխավոր դիզայներ և ստեղծագործական տնօրենն էր։ Տասնամյակներ շարունակ նա մասնակցություն է ունեցել մի շարք նորաձևության և արվեստի հետ կապված նախագծերի։ 

Լագերֆելդի մահվան պատճառը առայժմ հայտնի չէ: Վերջին շաբաթներին մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին, որ դիզայներն իրեն վատ է զգում: Հունվարի վերջին նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ Լագերֆելդը այդպես էլ բեմ դուրս չի եկել։