ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ միավորվել է արտախորհրդարանական 10 ուժ
2019-02-19 17:31:53

Արտախորհրդարանական տասը ուժեր միավորվել են «Նոր սահմանադրություն» նախաձեռնության շուրջ: Այդ մասին հուշագիր է ստորագրվել: Իրենց նպատակների ու հետագա քայլերի մասին այսօր խոսել են նախաձեռնությանը միացած ուժերից երեքի ներկայացուցիչները՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրեաս Ղուկասյանը և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը:

Նախորդ Սահմանադրությունների պատմությանը անդրադառնալով՝ Գևորգ Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ Սահամանդրությունը քաղաքական կուսակցությունների գործ չէ: Այն պատկանում է ազգին և պետք է գրվի արժեհամակարգի հիման վրա:

«Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ է Սամանարդությունը: Այն մեկ կամ երկու կուսակցության մենաշնորհը չէ, Սահմանդրական գործընթացը շարունական գործընթաց է և ազգը պետք է տեր լինի իր ամեն արժեքին»:

Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այն չի ընդունվել ազգային լայն  համաձայնությամբ՝ շեշտեց Գեւորգ Հովսեփյանը:

Առաջին դեպքն է, երբ հարթակ է ստեղծվում համաժողովրդական կոնսոլիդացման համար՝ ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը: Նրա խոսքով՝  նախաձեռնությունը բաց է բոլորի հաար, քանի որ Սահմանադրությունը չպետք է գրվի որեւէ կուսակցությանը կամ պահին հարմարեցնելով, որպեսզի սպասարկի հենց որեւէ կուսակցության ու պահի շահերը:

«Մենք ստեղծում ենք համաժողովրդական հարթակ՝ փոխել Սահամանդրությունը լայն հանրային քննարկումների արդյունքում: Այլևս այնպես չպետք է լինի որ կուսակցությոնները գրեն ու վերջ: Տասը կուսակցությունները կհամակարգեն այդ առաջարկները: Այս պարագայում կունենանք իսկապես  ժողովրդավարական Սահմանադրություն»:


Հույս ունեն, որ նախաեռնությունը լայն արձագանք պետք է ստանա, քանի որ, մի բան միանշանակ է՝ Սահմանադրությունը պետք է փոխվի:

«Սահմանադրությունը պետք է փոխվի, դա միանշանակ է, որովհետեւ մենք հասկանում ենք, թե ում համար և ինչպես է փոխվել Սահմանդրությունը»:  

«Նոր սահմանադրություն» նախաձեռնության համահեղինակը, սակայն, հավելեց, թե  այսօր իշխող կուսակցության կողմից Սահմանադրությունը փոխելու քաղաքական կամք ինքը չի տեսնում՝ թեպետ դրա մասին հրապարակավ խոսել է:

Նախաձեռնությանը միացած «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրեաս Ղուկասյանի ձեւակերպմամբ էլ՝   տեսանելի չէ գործող իշխանությունը ունի քաղաքական կամք փոխելու Սահմանադրությունը, թե ոչ: Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս ուժերի արձագանքին: Նա հիշեցրեց, որ այսօրվա խոհրդարանում եղած ուժերը կամ չեզոք էին, կամ կողմ էին գործող իշխանությանը:

Հետագա քայլերի մասին էլ ասաց, որ երկու հարյուր հազար քաղաքացիների ստորագրությամբ իրենք կարող են ներկայացնել նախագիծ:

«Մենք ստեղծում ենք ներառական լայն միավորոմ քաղաքական և հասարակական ուժերի, որ այդ համախմբումը հնարվոր լինի իրականցնել»:

Անդրիաս Ղուկասյանը հիշեցրեց նաեւ, որ նախկինում Հանրապետականները հայտարարում էին, թե իշխանությունն անցնում է Մելիք Ադամյանի փողոցով, իսկ այսօրվա իշխող կուսակցությունը, նրա ձեւակերպմամբ, թեև նման բան չի հայտարարում, սակայն, ըստ էության, տրամաբանությունը նույնն է: Նրա խոսքով՝ քաղաքական ընթացքի տեսանկյունից էլ Սահմանադրության փոփոխումը տրամաբանական է՝ երկրում տեղի է ունցել հեղափոխություն, ինչը պետք է բերի սահմանադրական կարգի փոփոխության: Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն ստացվում է, որ տեղի է ունեցել իշխանափոխություն՝ եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը:

0:00
0:00