Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համագործակցությո՞ւն, թե՞ հակամարտություն. քննարկում ՄԱԱ-ում
2019-02-19 18:36:07

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հեղափոխական օրերի լարված աշխատանքից հետո Հայաստանի լրատվական դաշտը անսպասելի բախվեց նոր խնդրի: Այժմ դաշտը փորձում է հասկանալ՝ ինչ իրավիճակում է հայտնվել. արդյո՞ք համագործակցում է իշխանության հետ, թե՞ պատերազմ է հայտարարված լրատվամիջոցներին: Այսօր ՄԱԱ նախաձեռնությամբ խնդրի տարբեր կողմերում հայտնված գործիչները փորձում էին հասկանալ իրավիճակի պատճառները:     

«Մերժիր Սերժին» ակցիաներից եւ հեղափոխությունից գրեթե մեկ ամիս հետո ֆեյսբուքյան տիրույթից սկսվեց նաեւ «մերժել Հրապարակին» ֆլեշմոբը: Խոսքը «Հրապարակ» օրաթերթի մասին է, որը հեղափոխական թիմի «խաշկերույթի» մասին փոքրիկ հրապարակումից հետո հայտնվեց հարձակումների թիրախում:  Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ներկայացմամբ՝ աշխատանքային պայմանները երբեք իրենց համար այնքան բարդ չեն եղել, ինչպես այսօր:

«Այս վերջին մեկ ամսվա ընթացքում վարչապետի հիշաևրժան ստատուսից հետո ստացել ենք 5-6 դատական նոր հայց: Այդպիսի հոսք ունեցել ենք մեկ էլ 6-7 տարի առաջ»:   Ահագնացող ճնշումների մասին այսօր խոսում է նաեւ «TV 5» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը: Իշխանության կողմից ուղիղ ճնշման օրինակներ չի ներկայացնում: Միջամտությունները, ըստ Հարությունյանի, այլ դրսեւորումներ ունեն:

«Եթե ֆեյսբուքը ամբողջովին ընդունելի տարածք է, եկեք փակենք բոլոր լրատվամիջոցները: Ոչ ոք չի հերքում, որ ազատությունը կա, բայց կա նաեւ վատ վերաբերմունքը, որը հակառակ էֆեկտն է բերելու»: Լրատվական դաշտի մի հատվածը կարծում է, որ ոչ կառուցողական իրավիճակը եւ հարձակումները լրատվամիջոցների վրա ուղղորդված են: Շատերը տեսնում են անգամ ֆեյսբուքի «մեղքը»: Սրա մասին խոսում է նաեւ Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

«Ավանդական մամուլին հակադրվեց ֆեյսբուքը: Նոր իշխանությունների համար առաջին տեղում ֆեյսբուքն է, սոցիալական ցանցերը: Սա լուրջ խնդիր է, որովհետեւ սոցիալական ցանցերը ունեն նաեւ իրենց խնդիրները, որտեղ կարող է ցանկացած տեղեկատվություն լինի, կարող են ոչ միայն «ֆեյք» ինֆորմացիաներ շրջանառվել, այլ նաեւ կարող են «ֆեյք» մարդիկ լինել»:

Իշխանություն-ԶԼՄ փոխհարաբերություններն այժմ վերարժեւորման փուլում են: Սաթիկ Սեյրանյանն իրավիճակում առայժմ պատերազմ չի տեսնում, բայց նաեւ ասում է՝ համագործակցություն դեռ չկա: Տարբեր ճամբարներից մամուլի համար դասերի կարիք չի տեսնում, տոնայնության փոփոխության անհրաժեշտություն է տեսնում լրատվամիջոցների հետ խոսելու համար: Տարբեր տիպի հարձակումներից ապահովագրվելու լավագույն տարբերակն առաջարկում է «Ռադիոլուր» ծրագրի տնօրեն Արմեն Վարդանյանը: Ճշտված լուր եւ բալանսավորված տեղեկություն՝ սա է եղած «դեղատոմսը»:

« Լիակատար համագործակցության պարագայում մամուլը «մամուլի հաղորդագրության» է վերածվում, հկամարտության ֆոնի վրա էր, առաջինը պատերազմի ժամանակ մեռնում է ճշմարտությունը: Իսկ առանց ճշմարտության մամուլը իհարկե կորցնում է հասարակական հավատը»:

Հնչած բոլոր դժգոհություններին, ուղերձներին արդեն ծանոթ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Բացառում է ԶԼՄ-ների համար տարատեսակ «սեւ ցուցակների» առկայությունը:

« Դուք ունեք ոչ թե հակառակ կամ հակամարտող կողմ, այլ գործընկեր կառավարությունում: Ես լսեցի, որ ճնշում չկա, կա փորձ միջամտության: Քննարկումից հետո ես առանձին կմոտենամ եւ կհասկանամ՝ ինչի մասին է խոսքը: Կարող եմ մի բան հավաստիացնել, որ կառավարության ղեկավարի կողմից նման հանձնարարական բնականաբար չէր կարող տրվել ու ավելին՝ ինձ համար մտոհեգիչ է դա լսելը եւ ես կարեւորում եմ հասկանալ, թե որտեղից կարող են նման միջամտության փորձեր լինել»:  

Վարչապետի մամուլի խոսնակը հավաստիացնում է՝ վարչապետի գործունեության ընթացքում նվազում է ֆեյսբուքի դերակատարությունը: Որպես ապացույց Վլադիմիր Կարապետյանը փակագծեր է բացում՝ Նիկոլ Փաշինյանի մեծ մամուլի ասուլիսի նախապատրաստական աշխատանքներ են տարվում եւ վարչապետը կարեւորում է լրագրողների հետ շփումները:   

0:00
0:00