ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-20 10:13:20
  • «Ժամանակ». Պետք չէ բացառել, որ նման «գույք՝ պարտքի դիմաց» բանաձևը հերթական անգամ կյանքի կոչվի
  • «Ժողովուրդ». Հիմա էլ եմ ասում՝ սակագինը կարող է իջնել
  • «Հայկական ժամանակ». Մարտի 4-ից կհայտարարվի մրցույթը

Հիմա էլ եմ ասում՝ սակագինը կարող է իջնել

«Ժողովուրդ» օրաթերթը գազի սակագինը նվազեցնելու հնարավորությունների մասին զրուցել է Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հետ և փորձել է պարզել, թե այդ ուղղությամբ այսօր ի՞նչ աշխատանքներ են տարվում, ինչ-որ հանձնաժողով կա՞ ստեղծված։

«Հանձնաժողովը քննիչ հանձնաժողով էր, որը քննարկվեց Ազգային ժողովի 6-րդ գումարման ավարտման հետ միասին։ Եվ, իհարկե, Դուք տեսաք, որոշակի բան հասցրինք անել մեկ ամսվա ընթացքում, բայց ավարտվեց, եւ շատ բաներ կիսատ մնացին։ Բայց մի քանի հարցադրումներ մենք կարողացանք հստակեցնել։ Առաջինը այն է, որ վերջնական սպառողի համար, այո՛, ես հիմա էլ եմ ասում՝ սակագինը կարող է իջնել։ Նույնիսկ եթե սահմանի վրա 165-ը դառնա 185, միեւնույնն է, կարող է իջնել, որովհետեւ մարժան սահմանից մինչեւ վերջնական սպառող բավականին բարձր է», - պատասխանել է պատգամավորը։

Ըստ նրա դեռեւս մնացելէ կորուստների խնդիրը, որ մայրուղու վրա չորսուկես տոկոս է, ընդհանուր՝ 6,69 տոկոս կորուստներ։ Դրանք կապված են շահութաբերության մակարդակի հետ, որ 10 տոկոս է, ու շատ բարձր է, եւ ծախսերի հետ, որոնք պետք է վերանայվեն։

Ինչ վերաբերում է հարցի արմատական լուծմանը, ապա, նրա խոսքով, հարցը պետք է լուծվի ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի շրջանակներում։ Մեկ ընդհանուր շուկայում գինն էլ պիտի լինի նույնը՝ գումարած տրանսակցիոն ծախսեր, հարկեր։

«Սահմանից մինչեւ վերջնական սպառող, եւ հիմնավորել, ասել, որ գազի սպառման ծավալը շատ փոքր է, եւ դրանով ասենք, որ հարցը լուծվում է, ես համաձայն չեմ»,-նշել է Միքայել Մելքումյանը։

Պետք չէ բացառել, որ նման «գույք՝ պարտքի դիմաց» բանաձևը հերթական անգամ կյանքի կոչվի

«Ժամանակ»-ը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանի հետ հարցազրույց է հրապարակել, որում նույնպես անդրադարձ կա գազի սակագնին:

Ռուսական կողմը հնարավո՞ր է որոշակի փոխզիջումներ անի, թե՞ 2020-ին գազի թանկացումն անխուսափելի կլինի հարցին նա պատասխանել է, որ բանակցությունները գազի գնի շուրջ պերմանենտ բնույթ են կրում: Ներկայումս դրանք ընթանում են հարցի տեխնիկական կողմի շուրջ, քանի որ տարեվերջին արձանագրվել է քաղաքական որոշումը, իսկ այժմ անհրաժեշտ է այդ որոշման տեխնիկատնտեսական կողմն ապահովել: Տվյալ դեպքում խոսքը երկրի ներսում գազի սակագնի պահպանման մասին է՝ սահմանին 15 դոլարով գնի աճի պարագայում: Նա երկու սցենար է առանձնացրել:

Առաջինը՝ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում «Գազպրոմ-Արմենիան» պետք է նախևառաջ իր ներդրումային քաղաքականության վերանայման գնա: 2018-2020թթ. համար ընկերության ներդրումային ծրագիրը մոտ 32 մլրդ դրամ է կազմում, որոնցից մոտ 19 մլրդ պետք է ուղղվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի զարգացմանը. «Ստացվում է, որ ներդրումների վերանայմամբ ընթացիկ կոմպենսացիոն խնդիրը կարծես թե լուծվում է, սակայն ավելի լայն ռազմավարական իմաստով նոր ռիսկեր են ի հայտ գալիս, քանի որ նշված գազապահեստ-կայանը մեր էներգետիկ անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է»:

«Մյուս սցենարը այն է, որ ընկերությունը, չվերանայելով իր ներդրումային ծրագիրը, գնում է երկրում պարտքի գոյացման ճանապարհով՝ փաստորեն կրկնելով 2011-2013թթ. սցենարը, երբ սահմանին արձանագրված աճի պայմաններում երկրի ներսում սակագինը փոփոխության չէր ենթարկվում: Արդյունքում գոյացավ մոտ 300 մլն դոլարի պարտք, որը մարելու նպատակով Հայաստանի կառավարությունը վաճառեց «ՀայՌուսգազարդ» ընկերության՝ իրեն պատկանող վերջին 20%-ը: Պետք չէ բացառել, որ նման «գույք՝ պարտքի դիմաց» բանաձևը հերթական անգամ կյանքի կոչվի: Հաշվի առնելով այս ռիսկերը՝ իշխանությունները դեռ լռում են, չեն հստակեցնում իրենց դիրքորոշումը այս հարցի շուրջ, ինչը հասկանալի է, քանի որ ռուսական կողմից ևս վերջնական դիրքորոշում չկա»,-ասել է թերթի զրուցակիցը:

Մարտի 4-ից կհայտարարվի մրցույթը

«Հայկական ժամանակ»-ը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շավարշ Վարդանյանից տեղեկացել է, որ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարի մրցույթը հայտարարելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ ՀՌԱՀ-ը: Աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ հնարավոր թեկնածուների մասին դեռեւս ոչինչ չի կարող ասել: Նաև դժվարացել է ասել՝ խորհրդի ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը ցանկություն կհայտնի՞ կրկին պաշտոնավարելու:

Մարտի 1-ին լրանում է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Խորհրդի նախագահի պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի մարտի 4-ից է՝ գրում է թերթը:

Ըստ թերթի՝ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդներից դեռեւս մեկ անձի անուն է շրջանառվում. խոսքը «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի մասին է: Մովսեսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելով՝ ավելի շատ ուժերը փորձելու խնդիր է տեսնում, քան որեւիցե պաշտոն զբաղեցնելու. «Ինձ հետաքրքիր է այդ աշխատանքը: Շատ հետաքրքիր է՝ Հանրային հեռուսատաընկերությունը վերջապես կդառնա՞ հանրային, թե՝ ո՛չ»:

«Ա1+»-ի տնօրենն ինքն էլ գաղափար չունի, թե ովքեր են իր մրցակիցները, որ կմասնակցեն մրցույթին: Վերջինս նկատել է, որ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր միակ նպատակը Հանրային հեռուստաընկերության պրոֆիլը մի փոքր փոխելն է. «Պետք է այնպես անել, որ այն վերջապես դառնա իսկական Հանրային, այլ ոչ թե հասարակ հեռուստատեսություն: Պրոյեկտներ կան, որոնք ուզում եմ փորձարկել»:

Թերթի հարցին, թե «իսկական Հանրային» ասելով ինչ նկատի ունի, Մովսեսյանը մեկնաբանել է, որ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր սպեցիֆիկ կողմերը, ըստ այդմ, ավելի սերտ պետք է լինի հանրության հետ կապը, որն այսօր բացակայում է Հանրային հեռուստաընկերությունում: «Նպատակն է հանրության հետ կապը մի փոքր բացել եւ զարգացնել, սակայն պրոյեկտը չեմ կարող ներկայացնել, քանի որ դեռ մրցույթին չեմ մասնակցել»,-եզրափակել է Մեսրոպ Մովսեսյանը: