ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում կրկին պատարագ կմատուցվի
2019-02-20 10:51:59

Մարտ-ապրիլ ամիսներին՝ վերականգնողական աշխատանքների ավարտից հետո, Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում կրկին պատարագ կմատուցվի՝ տեղեկացնում է ria.ru-ն: Եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից՝ 2015թ. ապրիլին:

«Աշխատանքի ծավալները ահռելի էին: Միջանցքն ամբողջովին փլված էր, ստիպված էինք այն նորից կառուցել: Մենք օգտագործել ենք պահպանված քարերը, հավաքել ենք դրանք ու նորից շարել: Դա ամենաբարդն էր: Կառույցի մոտ 70%-ը փլատակների էր վերածվել», -ասել է ինժեներ Կարպիս Թամասյանը

Եկեղեցում արդեն տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ, նոր նստարաններ են բերվում: Ամբողջությամբ վերականգնվել է եկեղեցու ճակատային մասը, ավարտին են մոտենում նաև հարդարման աշխատանքները:

Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվում են Հալեպի հայ համայնքի անդամների նվիրատվությունների շնորհիվ: Առնվազն 150 000 հավատացյալ իր ներդրումն է արել եկեղեցու վերականգնման գործում:

Նախքան Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը, Հալեպում բնակվել է մոտ 250 000 քրիստոնյա, գործել է առնվազն 45 եկեղեցի: Ներկայում դրանց մոտ կեսն ավերված է ու սպասում է վերականգնման իր հերթին: