ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ընտրապայքար մտավ «Մենք» դաշինքը
2018-11-10 17:58:29

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն այսօր  համագործակցության հուշագիր են ստորագրել և հայտարարել՝  ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են «Մենք» դաշինքով: Արամ Սարգսյանն  ու Խաչատուր Քոքոբերլյանը վստահեցրել են՝ լինելու են իշխանության գլխավոր ընդդիմախոսը:

 

Դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կներկայանան միասին՝ «Մենք» դաշինքով:

Միավորված կուսակցությունների առաջնորդները վստահեցնում են՝ գործելու են ընդդիմադիր դաշտում, բայց գրպանային ընդդիմություն չեն լինելու: Խաչատուր Քոքոբելյանն այդպսիսն է համարում, բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք  «ժողովրդին մեկ  բան ասելով հայտնվել են խորհրդարանում, իսկ հետո այնտեղ մեկ այլ բան արել»:

Քոքոբելյանն ասում է, որ շատերն են բանակցել իրենց հետ, օրինակ առնվազն 10 պատգամավորի հետ քննարկվել է դաշինքի ռեյտինգային թեկնածու դառնալու հարցը:  Չեն բացառում, որ ցուցակում կլինեն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց հանրապետականների ներկայությունը բացառում են:


«Ազատ դեմոկրատները» ժամանակին դեմ է  արտահայտվել  Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը: Այսօր էլ դիրքորոշումը չի փոխվել: Խաչատուր Քոքոբելյանը համոզված է, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի ամենամեծ սխալն էր: Սակայն դա չի նշանակում,  թե ՌԴ-ի հետ պետք է հարաբերությունները խզել:

Արամ Սարգսյանը համակարծիք է Քոքոբելյանի այս դիրքորոշման հետ ու կարծում է որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին վիճակն ավելի է վատանալու: Իսկ ՀԱՊԿ անդամակցությունն, ըստ նրա, որևէ կերպ չի նպաստում Հայաստանի դեմ որևէ ոտնձգության դեպքում ավելի ապահով զգալուն:

Արտաքին քաղաքականության հարցերում մոտեցումների նմանությունը նպաստել է «Մենք» դաշինքի ձևավորմանը: Սակայն դեռ թարմ են  հիշողությունները, թե ինչպես  «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները  «Ժառանգության» ցուցակով նախորդ ընտրություններին խորհրդարան մտան, հետո առանձնացան խմբակցությունից: Ի՞նչ երաշխիք, որ նույնը տեղի չի ունենա այս անգամ: 

«Արամ Սարգսյանի հետ նույն խրամատում ենք եղել և այդպես լինելու է նաև հետո: Չկա մի հարց, որտեղ ընդհանուր մոտեցում չունենանք»:

«Մենք» դաշինքը վստահ է, որ հաղթահարելու է անցողիկ 7 տոկոսի շեմն ու անցնելու է խորհրդարան:

 

0:00
0:00