ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին․ Վիգեն Սարգսյան
2018-11-12 09:15:31

Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ՀՀԿ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը։

Այդ մասին նախօրեին ՀՀԿ ընդլայնված կազմով խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսին հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենց թիմը քաղաքական թիմ է բավականին ամուր և կարող է դիմակայել նաև բարդ զարգացումներին և իրավիճակներին։

Նա ասաց, որ ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին եւ Սերժ Սարգսյանը չի մասնակցի ընտրություններին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս:

Ավելի վաղ Վիգեն Սարգսյանը իր ֆեյսբուքի էջում գրառում էր արել, որով իր տեսակետն էր հայտնել ԱԺ արտահերթ ըտնրություններին ՀՀԿ մասնակցության վերաբերյալ։

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2018թ դեկտեմբերի 9-ին։ ԱԺ երկու անգամ չընտրեց վարչապետ, ինչի արդյունքում խորհրդարանը ցրվեց օրենքի ուժով։

ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել էր ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեվին՝ հրավիրելով համապատասխանաբար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաս­տատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը դիտարկել Հայաստանի Հանրա­պետությունում 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը:

Դիտորդներ են հրավիրվել