ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հոգեհանգստյան կարգ՝ վթարի զոհ դարձած զինվորականների համար
2018-11-12 08:50:55

Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ է մատուցվել՝ Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի պատճառով զոհված զինվորականների համար։

Այդ մասին հայտնում է ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ֆեյսբուքյան էջը։

Վթարի հետևանքով մահացել է 4 ժամկետային զինծառայող: Մեքենայում գտնվել են 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։

Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին ժամը 13։00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տես նաեւ՝

Մեղավորները կպատժվեն. Դավիթ Տոնոյան
Վթարից տուժած զինվորները հոսպիտալում են
Վթարի հետևանքով զինծառայողներ են մահացել