Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հանրային ռադիոյի լեգենդար ստուդիան այսուհետ կկոչվի «Ռադիո ստուդիո»
2019-02-20 16:00:41

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի հանրային ռադիոյի լեգենդար վեցերորդ ստուդիան այսուհետ կկոչվի «Ռադիո ստուդիո»։ Տարիների դադարից հետո այն վերաբացվեց: ՀՀ Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը հիշում է, որ 58 տարի առաջ իր առաջին ձայնագրությունը կատարվել է հենց այս ստուդիայում:

Այս ստուդիայում են ծնվել ու ոսկե ֆոնդին փոխանցվել շատ ձայնագրություններ։ Ստուդիայում դրված է նաև առաջին ձայնագրման վահանակը:

Այսօր վերաբացված ստուդիայում կատարվեց առաջին ձայնագրությունը: Ապակուց այս կողմ ձայնագրությանը հետևում էին Հանրային հեռուստառադիոխորհրդի  նախագահ Ռուբեն Ջաղինյանը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

ՀՀ և Երևանի օրհներգների առաջին պրոֆեսիոնալ ձայնագրությունն է ՀՀ Ֆիլհարմոնիկ նվագախումբի եւ «Հովեր» երգչախմբի կատարմամբ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ նման ստուդիայի վերաբացումը լուրջ գործոն կարող է դառնալ մշակութային կյանքում։ Իսկ արդեն խոսելով Հանրային ռադիոյի մասին՝ խոստովանեց, որ ռադիոն իր ուշադրության կենտրոնում է եղել այն ժամանակ, երբ Երևանի ավագանու անդամ էր:


Այս վերաբացված ստուդիայում տեխնիկական հագեցվածության շնորհիվ կարող են ձայնագրվել մեծ երաժշտական կոլեկտիվներ, սիմֆոնիկ ու կամերային նվագախմբեր,  երգչախմբեր, ջազ բենդեր։

«Ռադիո ստուդիոն» սոսկ ձայնագրման տաղավար չէ, այլ ստուդիայի ամբողջ տարածքում պատերին փակցված են այն վարպետների լուսանկարները, որոնք  երաժշտական կյանքում մեծ ավանդ են ունեցել և որոնցից շատերը ստեղծագործել են հենց այս՝ Ռադիոտան շենքում:

0:00
0:00