ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԱՀԿ ՄԽ համանախագաների այցի նպատակն ու ակնկալիքները
2019-02-20 17:15:59

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Երևանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այս անգամ եւս հանդիպումներ պետության ղեկավարի եւ արտգործնախարարի հետ։ Երևանից այնուհետև միջնորդները կմեկնեն Բաքու:

Այս անգամ ՄԽ-ը Ստեփանակերտ այց չի պլանավորել, ինչը, ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի նշանակում է, որ եռանախագահները ժամանել են տարածաշրջան Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպում կազմակերպելու նպատակով:

Թե երբ կկայանա առաջնորդների հանդիպումը, դեռ պարզ չէ, սակայն պարզ է, որ մարտի սկզբին էլ սպասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի այցը տարածաշրջան։ ԵԱՀԿ գործող նախագահը Ռուսաստանի իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավովի հետ համատեղ մամուլի ասուլիսում տեղեկացրել էր, որ ընտրություններից հետո Հայաստանում նոր իրավիճակ է: Առկա է ուժեղ մանդատ ստացած կառավարություն, և դրա հետ կապված կան ինչ-որ ակնկալիքներ:

Առաջնորդների հանդիպման համար տեխնիկական հարցեր պարզապես պետք է լուծվեն և ոչ բովանդակային՝ «Ռադիոլուրին» ասաց ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Ըստ նրա՝ այսօր ամենակարևոր հարցը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում բանակցությունների շարունակականությունն է: Իսկ ակնկալիքների հարցում, ինչի մասին նախօրեին հայտարարել էին թե՛ ԵԱՀԿ գործող նախագահը, և թե՛ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ադրբեջանագետը մի դիտարկում է անում.

«Եթե ուժի դիրքերից խոսի, եթե կրակոցները շարունակվեն, ինչ ակնկալիքներ կարող են լինել: Իսկ եթե արդորր լինի, բանակցություններն ավելի առարկայական բնույթ կկրեն»:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նկատի էր առել, որ Հայաստանի կառավարությունը վերջերս է ձևավորվել և որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի պարզ լինի, թե որքան ինտենսիվ և խորը հնարավոր կլինի այս փուլում զարգացնել կարգավորման գործընթացը:

0:00
0:00