Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի միջազգային կառույցները մեծարում են իրավունքների պաշտպաններին
2019-02-20 19:20:24

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի միջազգային կառույցները մեծարում են իրավունքների պաշտպաններին: Այսօր տեղի է ունեցել Համընդհանուր իրավունքների հերթական մրցանակաբաշխությունը:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության միջոցով ամեն տարի տարբեր ոլորտներում այդ առումով ցուցաբերած ակտիվության եւ ջանքերի, նշանակալի ներդրման համար պարգեւատրվում են անհատներ ու պետական գործիչներ: 10 անվանակարգ, որոնք ներառում են մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջոցառման պատվավոր հյուրն էր: Մարդու իրավունքների ոլորտի կարեւորագույն հարցերի լուծման նոր փուլ է Հայաստանում՝ արձանագրեց նա, ապա խոստացավ՝ իշխանություններն ամեն ինչ անելու են մարդակենտրոն հնարավորությունների համար: Դա անկյունաքարային եւ առամնցքային նշանակություն ունեցող հարց է՝ շեշտեց վարչապետ Փաշինյանը:


Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների եւ հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներին իրենց գնահատանքը հայտնեցին նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:

0:00
0:00