ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-21 10:11:34
  • «Ժողովուրդ». Հանրաքվեի մասին վաղաժամ է խոսել
  • «Առավոտ». «Ալիեւի մասին Փաշինյանի ասած «կիրթը» կոմպլիմենտ մի համարեք»
  • «168 ժամ». «Մենաշնորհի և կոռուպցիայի վերացումը բավարար պայման չէ ներդրումների համար»
  • «Փաստ». Ջրային սկանդալ է հասունանում

Հանրաքվեի մասին վաղաժամ է խոսել

«Ժողովուրդ» օրաթերթը՝ այս փուլում սահմանադրական փոփոխություններ իրականացնելն ինչքանո՞վ է կարեւոր հարցով դիմել է «Իմ քայլը» խնբակցությամ քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ: Առաջարկներ կան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի կողմից, օրինակ` «Լուսավոր Հայաստանի» կողմից։ «Հայ Ազգային կոնգրեսն» է առաջարկով հանդես եկել սահմանադրական հանրաքվե անելու եւ նախագահականին վերադառանալու մասին։ Սակայն այս պահին իշխող ուժի օրակարգում չկա նման հարց։

«Ես կարծում եմ, որ վաղաժամ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին խոսելու համար։ Խորհրդարանական համակարգը դեռ նոր է եւ նոր է մտել լիազորությունների ամբողջական տիրույթ։ Մինչեւ այս փուլը չհաղթահարենք, արագ հանրաքվեներով հետ վերադառնալը սխալ է», - ասել է պատգամավորը։

Ի՞նչ կասեք սուպերվարչապետության վերացման մասին։ Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, կարծես ինքն էլ դեմ էր այդ համակարգին հարցին պատասխանելով էլ հավելել է, որ իրենք չեն հրաժարվում այդ օրակարգից, բայց խնդիր կա այդ փոփոխությունները կազմակերպել այնպես, որ պետական համակարգը հավելյալ նեգատիվ ցնցումների մեջ չընկնի։

«Ալիեւի մասին Փաշինյանի ասած «կիրթը» կոմպլիմենտ մի համարեք»

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանից «Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ալիեւի մասին խոսելիս, կիրթ բառն է օգտագործում, ու սրա հետ կապված նախկին իշխանավորները հարց են ուղղում, ասում են՝ էդ ո՞ր օրվանից Ալիեւը դարձավ կիրթ ու կուլտուրական մարդ:

Նա հիշեցրել է, որ մեկ այլ նախագահ էլ նրա համար օգտագործել էր ադեկվատ բառը: Չի կարծում, որ արժե կոնտեքստից հանել այդ բառը, որը ուղղված է առաջին հերթին ոչ թե Ադրբեջանի հասարակությանը, ոչ թե մեր հասարակությանը, այլ միջազգային հանրությանը, այդ թվում՝ Մինսկի խմբին.

«Դուք պատկերացրեք հակառակը լիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ասեր՝ տգետ մի հատ ինչ-որ մի մարդ է: Իմ կարծիքով դա դիվանագիտորեն լավ տերմին չէ: Ես համոզված եմ, որ վարչապետ Փաշինյանի կարծիքն Իլհամ Ալիեւի մասին, ոչ թե որպես մարդ, այլ որպես այս բանակցային փուլում ագրեսիվ մարդ, ագրեսիվ այն իմաստով, որ նույնիսկ Երեւանի մասով հայտարարություններ էր անում…բոլորը պարզ է: Այսինքն, այն, ինչ ասում է Փաշինյանը Ալիեւի մասին, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, դա նշանակում է, որ Ալիեւն ուղղակի ագրեսոր է: Մենք երբ բացատրում ենք, որ ինքը չի տեսնում այլ տարբերակ, քան ռազմական, դա նշանակում է, որ ինքը իրոք ագրեսոր է: Կիրթը կոմպլիմենտ մի համարեք, ի վերջո մարդը երեւի դպրոցում սովորել է, չլինի-չլինի՝ պոլիտբյուրոյի անդամի երեխա էր, հաստատ լավ դպրոցում է սովորել, երեւի բարձրագույն կրթություն ունի: Համարեք ուղղակի, որ դա ասվեց՝ որպես բարձրագույն կրթություն ունեցող մարդ: Ես համոզված եմ, որ ինքը բարձրագույնն ավարտել է հաստատ»:

«Մենաշնորհի և կոռուպցիայի վերացումը բավարար պայման չէ ներդրումների համար»

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «168 ժամ»-ի հետ զրույցում՝ խոսելով տնտեսական մենաշնորհների վերացման, ներդրումային միջավայրը բարելավելու համար կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ասել է, որ նոր արժեք ստեղծելը շատ դժվար է, և ներդրումներին չպետք է շատ պարզունակ մոտենալ և ենթադրել, որ ներդրումներն արտերկրից սպասվող գումարներ են: Ըստ նրա՝ ներդրումները նոր արժեքներն են, որոնք պետք է ստեղծվեն հենց Հայաստանում և երկիրը հրապուրիչ դարձնեն մյուսների համար՝ տեղական արտադրությունում։

Նա վստահեցրել է, որ այս ամենին հասնելը, առանց արտաքին ներդրումների, հնարավոր չէ, բայց եթե ներքին ներդրումներ չլինեն, ապա դրսից որևէ մեկը պարտավոր չէ այդ քայլն անել։

Հարցին՝ արդյո՞ք ՀՀ տնտեսությունն ունի ներքին ներդրումներ անելու հնարավորություններ, Թաթուլ Մանասերյանը պատասխանել է, որ Հայաստանում տնտեսություն ասածը պայմանական հասկացություն է, այն կամայական և իներցիոն ձևավորված երևույթ է։

«Չկա հստակ համախառն ներքին արդյունքի կանխատեսելի կառուցվածք, եթե հաշվի չառնենք առանձին ճյուղեր, որոնք դեֆորմացրել են ՀՀ տնտեսությունը, դա հիմնականում հանքարդյունաբերությունն է, և ամոթ է ասել, որ այն տնտեսության մասն է, քանի որ քարեդարի մակարդակի վրա ենք։ Բնականաբար, մեզ վերամշակող հանքարդյունաբերություն է պետք, զարգացած երկրները դրանով և ծառայության ոլորտներով են առանձնանում։ Մենք ունենք ձևավորված բարձր տեղեկատվական տեխնոլոգիաներ և այս առումով մենք ունենք պոտենցիալ, կարող ենք ստեղծել։ Բայց, մեղմ ասած, չեմ տեսնում, որ ոլորտներն ունեն իրենց ճիշտ կառավարիչներին։ Չեմ կարծում, որ այսօր կադրային քաղաքականությունը լավագույն վիճակում է»,- շեշտել է Թ. Մանասերյանը։

Ջրային սկանդալ է հասունանում

«Փաստ»-ն անդրադարձել է 2018–ի ապրիլին հրապարակված ՄԱԿ–ի զեկույցին, ըստ որի, Մերձավոր Արևելքի հիդրոռեսուրսների շուրջ լուրջ գործընթացներ են սպասվում: Ըստ թերթի, առաջիկայում հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան Արաքս գետի ջրերի շուրջ:

Զեկույցում խոսվում է այն մասին, որ Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը և Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ, քանի որ ջրային ռեսուրսների կտրուկ նվազման հարցեր են առաջանում:

«Հետաքրքիրն այն է, որ այս տեղեկատվությունը համընկել է 2018–ին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետ, և «հեղափոխության» թոհուբոհում ուղղակի դուրս է մնացել տեղեկատվական հարթակներից»,-գրում է թերթը: «Փաստ»-ի տեղեկություններով, ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա իշխանություններն առանձնապես ուշադրություն չեն դարձրել այս փաստին՝ ուղղակի «ավելորդ գլխացավանքից» խուսափելու համար: