ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարտի 1-ին երթ՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի հուշարձան
2019-02-21 10:49:30

Ֆեյսբուքյան իր էջի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ է անցկացվելու Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նա նաեւ ուղերձով դիմելու է ժողովրդին:

«Երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի, ապօրինությունների: Երթը նշանավորելու է այն գաղափարը, որ ՀՀ քաղաքացու հաղթանակը անշրջելի է, չեն լիենլու այլեւս ընտրակեղծիքներ, մենք դեմ ենք կանգնում բռնություններին, քաղաքական հետապնդումներին, կոռուպցիային: Այդ օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք 2008-ի Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին:

Մարտի 1-ին, ժամը 18:30-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ այնտեղից շարժվելու դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու: Այդ օրը ես նաեւ ուղերձով կդիմեմ ժոովրդին: Մարտի 1-ին մենք պետք է մեր նվիրվածությունը ի ցույց դնենք կոռուպցիայի ու անօրինականությունների էջը փակելուն»,-ասել է վարչապետը: