ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆինանսական աջակցություն՝ «Իմ քայլը» դաշինքին, ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին, ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին
2019-02-21 12:07:36

«Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կառավարությանից ֆինանսավորում կստանան:

Գործադիր մարմնի այսօրվա նիստում որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

«Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 4,3 միլիոն դրամ։