ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ջավախքում բացվել է ևս մեկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
2019-02-21 14:37:51

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Ջավախքում բացվել է արդեն երկրորդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություննեի միության գործընկերությամբ և «Կարիտաս Վրաստան»-ի աջակցությամբ։

Արդեն 70 պատանի է հաճախում Հեշտիայի կենտրոն, իսկ առաջին լաբորատորիայի սաների ձեռքբերումները հպարտությամբ են թվարկում։

Վրացական հողի հայկական անկյունում տեխնոպոտենցյալը ոտքի հանելու նպատակով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մինչև 2020թ ը գործընկերների ջակցությամբ նախատեսում է Ջավախքում բացել 20 «ԱրՄաթ» լաբորատորիա։

0:00
0:00