ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանում ֆինանսները պետք է արդյունավետ ծախսվեն. Փաշինյան
2019-02-21 17:30:15

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գործադիրում որոշել են երկար քննարկում պահանջող նախագծերից երկուսը տեղափոխել  գործադիրի հաջորդ նիստի օրակարգ:

Հերթական վարկային համաձայնագիրն է ստորագրվել: Հենց այս նախագծի ներկայացման ժամանակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանն ու հայտարարել՝ «Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»:

Կառավարության անդամների առջև դրված խնդիրը հստակ է՝  դրամաշնորհները, վարկային համաձայնագրերն ու ընդհանրապես  ֆինանսները պետք է արդյունավետ ծախսվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»:

Այսօր հերթական դրամաշնորհային ծրագիրը հաստատվեց. տարածքային զարգացում ֆինանսավորման համաձայնագիրը: Այն 72 ամիս կտևի:

Դրամաշնորհների գումարներն ավելացնելով՝ աստղաբաշխական թվեր են ստացվում՝ արձանագրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելում՝ առաջիկայում Հայաստանը նմանատիպ գումարներ ստանալու է:

«Եթե մենք ապահովենք այս գումարների արդյունավետ ծախսումը՝ չի կարող դա արդյունք ուղղակի չունենալ, չի կարող Հայաստանի քաղաքացին այս գումարների ծախսման արդյունքում իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ: Հետևաբար, խնդիրը շատ պարզ է, մենք պետք է 100-տոկոսանոց երաշխիքներ ստեղծենք, որ ընդհանրապես պետական, վարկային, դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային:

Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց՝ համաձայնագիրն ունի նաև ծրագիր, վաղը այն կքննարկեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ: Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝


«Եթե մարդու կյանքում բան չի փոխվում՝ դա նշանակում է, որ ինչ-
որ մի տեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան գողանում է: Ուրիշ տարբերակ պարզապես չկա: Չեն կարող ամբողջական ոլորտներ տասնյակ միլիոնավոր դոլարներ մտնել, և ուղղակի ոչինչ չփոխվի, ամեն ինչ մնա նույնը և նույնիսկ վատանա»:

2018 թվականին մեկ մլն եվրոյին համարժեք գումար է ծախսվել՝ Հայաստանի հարավում իրականացվող բնապահպանական ծրագրի շրջանակներում՝ տեղեկացրեց  բնապահպանության  նախարար Էրիկ Գրիգորյանը:  Վստահեցրեց՝ կարող են մանրամասն ներկայացնել, թե ինչ են արել գումարը.

«30 համայնքի ամեն մեկին 5 հազար եվրոյին համարժեք դրամաշնորհ են տվել՝ կոնկրետ գործ անելու: Մի տեղ գյուղատնտեսական սարքավորում գնել, մի տեղ բիզնես սկսել»: 

Ֆինանսների թափանցիկ կառավարմումը կարևոր է  նաև միջազգային գործընկերների հետ ունեցած հարաբերություններում նույնպես՝ արձանագրում է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի տեղեկացմամբ՝ «52 մլն եվրոյի կարգի չուտիլիզացված  գումար ունենք դեռ նախորդներից մնացած»:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության նիստից հետո հայտարարեց՝ 2018-19 թթ. ընթացքում Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ:

23,5 մլրդ դրամի չարաշահում էլ իրավապահները հայտնաբերեցին   «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ի շինարարության ընթացքում: Գործն այժմ քննչական կոմիտեում է: Ընդհանրապես,  Հայաստանն ունի 7 մլրդ դոլար պարտք: Դրանց մեծ մասը վարկային միջոցներ են, տարիներ շարունակ  ընդդիմությունը կառավարությանը քննադատում էր վարկային միջոցները ոչ արդյունավետ օգտագործելու մեջ:  Տնտեսագետները նույնպես  մեղադրում են նախկին իշխանություններին են ոչ արդյունավետ ծախսեր իրականացնելու համար:

0:00
0:00