ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-22 10:13:42
  • «Ժողովուրդ». Անցյալի կարոտա՞խտ
  • «Առավոտ».«Ադրբեջանը լուրջ պատերազմի է պատրաստվում, որի համար Արցախն ընդամենը պատրվակ է»
  • «Հայկական ժամանակ». Ի՞նչ է տեղի ունենում տնտեսական դաշտում
  • «Փաստ». Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալներ

«Ադրբեջանը լուրջ պատերազմի է պատրաստվում, որի համար Արցախն ընդամենը պատրվակ է»

«Առավոտ»-ի հետ զրույցում քաղաքագետ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանն ասել է, որ իշխանությունը հստակ դիրքորոշում չի հայտնել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում տարածքային զիջումներ չլինելու մասին: Միակ դիրքորոշումն է եղել, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը չի լինելու: «Որեւէ կերպ «Քաղաքացիական պայմանագիրն» այս մասին դիրքորոշում չի հայտնել: Այսինքն, քանի դեռ չի բացառել տարածքների հանձնումը, մտահոգություններ են հնչում»,- նշել է «Առավոտ»-ի զրուցակիցը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանին հարաբերական անդորրը փաստո՞ւմ է Ադրբեջանի՝ խաղաղության նախապատրաստվելու (հունվարին ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում հայտարարվել է կողմերի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործողությունների անհրաժեշտության մասին) մասին, Արա Պապյանը շեշտել է.

«Ադրբեջանի կողմից որեւէ խաղաղասիրական քայլ չի արվում: Հակառակը, Ադրբեջանը բացում է ռազմական գործարաններ, զինտեխնիկայի նոր գնումներ անում: Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության: Ավելին՝ Ալիեւի մակարդակով մեկ ամիս առաջ հայտարարվեց, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Երեւանի ազատագրումն է: Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը լուրջ պատերազմի է պատրաստվում, որի նպատակն Արցախը չէ, այլ ՀՀ-ն ոչնչացնելը: Հստակ հասկանանք, որ Արցախն այստեղ ընդամենը պատրվակ է դրա համար»:

Ի՞նչ է տեղի ունենում տնտեսական դաշտում

«Հայկական ժամանակ»-ը փորձել է հասկանալ, թե այնուամենայ­նիվ ինչո՞ւ են հեղափոխությունից հետո տնտեսական աճի տեմպե­րը դանդաղել:

Հիմնական պատճառը, ըստ թերթի, բիզնես-շրջանակների սպասողական վիճակն է։ Շատերն անգամ բողոքում են, թե «նախկինում ամեն ինչ հասկանալի էր՝ գիտեինք, թե ում ինչքան կաշառք ու ինչքան ատկատ պիտի տանք, որ բիզնես անենք ու երաշխավորված եկամուտներ ստանանք, իսկ հիմա խաղի կա­նոնները փոխվել են, նորերը ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ որևէ ձևով աջակցում են, շվարել-մնացել ենք»:

Եվ սրա մեջ ճշմարտության որոշակի բաժին թերթը տեսնում է: Որովհետև նախկինում իսկապես խաղի հստակ կանոններ կային, և դրանցով առաջնորդվելը տն­տեսական որոշակի աճ ապահովում էր։ Ապահովում էր նաև ֆի­նանսական հոսքերի որոշակի աշխուժություն: Որևէ մեկն, օրինակ, հսկայական կաշառք էր տայիս որևէ բարձրաստիճան պաշտոն­յայի պետական համակարգում աշխատանքի տեղավորվելու հա­մար, ու վստահ էր, որ այդ աշխատանքի շնորհիվ մի քանի տարում «հանելու է» կաշառքի փողը:

Պաշտոնյան էլ իր հերթին վերցրած կաշառքը «արխային» դնում էր գործի մեջ վստահ լինելով, որ դեռ երկար ժամանակ պահպանելու է պաշտոնը ու դրա շնորհիվ ծաղ­կեցնելու է իր բիզնեսը:

«Հիմա խաղի կանոնները փոխվել են (համենալն դեպս հին կա­նոնները չեն գործում), իսկ գործարար շրջանակներին համառո­րեն թվում է, թե այս ամենը ժամանակավոր երևույթ է, ու փոխվել են ընդամենը դերակատարները: Եվ այդպես մտածելով համառորեն փորձում են գտնել «նոր դերակատարներին» ու կապեր հաստա­տել նրանց հետ: Ու քանի որ չեն գտնում՝ չեն էլ համարձակվում ընդլայնել իրենց բիզնեսները կամ սկսել նորերը: Շատերի գլխում չի տեղավորվում այն միտքը, որ «կռիշների» ու «ատկատների» ժա­մանակներն անցել են, խաղի չգրված կանոններ պարզապես չկան, իսկ բիզնեսի դաշտում գործում են միայն օրենքները: Մե­ղադրել չի կարելի, տասնամյակներ շարունակ Հայաստանում այդ­պես է եղել (անգամ խորհրդային տարիներին), իսկ տասը ամիսը չափազանց փոքր ժամանակահատված է՝ տասնամյակներով ար­մատավորված մտածելակերպը հաղթահարելու համար»,-գրում է թերթը։

Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները

«Փաստ»-ը պարզել է, որ ԱՊՊԱ ոլորտի գործակալների պարբերաբար բռնկվող բողոքի ալիքները խորը արմատներ ունեն։ Խնդիրը ASWA համակարգն է, որը ավտոապահովագրությունը կարգավորող, պատահարները ստանդարտացնող, բիզնես պրոցեսները պարզեցնող և, որ ամենակարևորն է, կոռուպցիոն սխեմաները նվազագույնի հասցնող միասնական հարթակ է։ Գործակալները և ապահովագրողները բողոքում են համակարգի տարեկան սպասարկման գնից, բայց հիմնական՝ քողարկված պատճառը գործակալական միջնորդավճարն է։

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մի քանի ապահովագրական ընկերություններ 70–80 տոկոսի հասնող միջնորդավճարների տարատեսակ սխեմաներով մեծ գումարներ են կանխիկացրել նախկինում, իսկ այժմ զրկված են նման հնարավորությունից, ինչի պատճառով էլ սկսել են գործակալներին ստվերային մեխանիզմներով ուղղորդել պարբերաբար բողոքի դուրս գալ փողոց։

«Ժողովուրդ». Անցյալի կարոտա՞խտ

Այսպիսի հարցադրմամբ վերնագրված խմբագրականում «Ժողովուրդ»-ն անդրադարձել է օրհներգի փոփոխության հարցին ու դրա շուրջ կարծիքներին, որոնք խիստ տարբեր են. հասարակության մի մասը կողմ է դրան, մի մասը՝ կտրուկ դեմ: Թերթը նկատում է, որ օրհներգի փոփոխությանը դեմ արտահայտվողները ոչ թե պատահական մարդիկ են` պահի թելադրանքից ելնելով, այլ հստակ քաղաքական դիրքորոշում ունեցող ուժեր, մասնավորապես` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: Ըստ թերթի սա պատահական չէ. այս երկու ուժերը կանգնած են եղել հայոց պետականության ակունքներում` ՀՅԴ-ն՝ ՀՀ առաջին հանրապետության, ՀԱԿ-ը՝ նախկին ՀՀՇ-ն, երրորդ հանրապետության ստեղծման ակունքներում էր:

«Եւ իրենք լավ պատկերացնում են, որ օրհներգը ոչ թե գեղարվեստական ստեղծագործություն է, բարձրաճաշակ որեւէ գործ՝ այս կամ այն գործչի ճաշակով ընտրված, այլ որոշակի ավանդույթներ ունեցող սիմվոլ: Ու պատահական չէ, որ ժամանակին ՀՀՇ-ն, չնայած ՀՅԴ-ի հետ գաղափարական հակասություններին, այնուամենայնիվ, որոշեց որպես ՀՀ օրհներգ ընտրել առաջին հանրապետության հիմնը, որովհետեւ այդպես է պահանջում պետականաշինության չգրված օրենքը»,-գրում է «Ժողովուրդը»: