ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարել
2019-02-22 11:31:38

Վրաստանի խորհրդարանը չի պաշտպանել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու մասին «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության ներկայացրած բանաձեւի նախագիծը՝ ria.ru-ի փոխանցմամբ՝ ասված Է օրենսդիր մարմնի հայտարարությունում:

Նշվում է, որ բանաձևի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման շրջանում Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու ավտորիտար» ճանաչելն Է, նաեւ արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումը եւ մեղավորներին պատժելը: Նախագծի համաձայն՝ դատախազությանը հանձնարարվում Էր վեց ամսվա ընթացքում ավարտին հասցնել նախկին իշխանության ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրեական գործերը:

«Մենք պաշտպանում բանաձեւի բովանդակությունը, նաեւ կարծիքը, որ 2004-2012 թվականների ռեժիմը հանցավոր Էր: Բայց դիտողություններ ունենք բանաձևի իրավական մասի վերաբերյալ: Եթե այն վերանայվի, ապա պատրաստ ենք նորից քննարկել բանաձեւի ընդունումը»,- հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Փետրվարի 21-ին անցկացված քվեարկության արդյունքում բանաձեւը պաշտպանել Է 45 խորհրդարանական, դեմ են քվեարկել 16-ը: Ընդամենը խորհրդարանն ունի 150 պատգամավոր:

Սահակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին: Նրա դեմ Վրաստանում հարուցված են մի շարք քրեական գործեր, որոնցից մի քանիսի համաձայն նա հեռակա դատապարտված է ազատազրկման: Սահակաշվիլիի նկատմամբ ներպետական որոնում է հայտարարված: Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ սահմանը հատելու դեպքում կկալանավորեն նախկին նախագահին: