ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արտակ Զեյնալյանի պարզաբանումները՝ կալանավորի ինքնասպանության դեպքի վերաբերյալ
2019-02-22 12:25:37

Նուբարաշեն ՔԿՀ նախօրեին տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առիթով այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պարզաբանումներ է տվել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ըստ պաշտոնական տեղեկության, կալանավայրում հայտնաբերվել էր 1965 թ.-ին ծնված Մ.Պետրոսյանի դին՝ կախված վիճակում: Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ բռնաբարության հոդվածով։

Նախարարն ասել է, որ խցում երկու հոգի են եղել: Նրանց ներկայացված էր նույնատիպ մեղադրանք: Մեկի հետ առանձին աշխատել են հոգեբանները և մյուսի անշնչացած մարմինը հայտնաբերել են բանտախուց վերադառնալուց հետո:

Դեպքի վայրի զննությամբ կալանավոր Մ.Պետրոսյանի դին հայտնաբերվել էր սավանից ինքնաշեն եղանակով պատրաստված պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում: Խցում հայտնաբերվել էր նաև այն սավանը, որից կտրված հատվածներով պատրաստվել էր ինքնաշեն պարանը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

0:00
0:00