ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լին Թրեյսին որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան երդում է տվել
2019-02-22 13:58:38

Լին Թրեյսին որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան երդում է տվել՝ թվիթերյան էջում տեղեկացրել է ԱՄՆ արտաքին գերատեսչության մարդկային ռեսուրների և դիվանագիտական ծառայության գլխավոր տնօրեն Քարոլ Զ. Փերեզը

«Լինը երկար և հաջող դիվանագիտական ծառայություն է անցել, Փեշավարում ծառության համար պետքարտուղարի կողմից պարգևատրության է արժանացել իր հերոսության համար»,-գրել է նա:

Լին Մ. Թրեյսին Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների հարցերով փորձագետ է։ 2019 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն է:

2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի օգոստոս Լին Թրեյսը աշխատել է Պակիստանի Փեշավար քաղաքի ԱՄՆ հյուպատոսությունում։ 2008 թվականի օգոստոսի 28-ին նրա ավտոմեքենայի վրա հարձակվել է զինված հրոսակախումբ՝ կրակել են անիվներին, փայտերով հարվածել ավտոմեքենային։ Թրեյսին թիկնապահի և վարորդի օգնությամբ փախել է և վերադարձել իր աշխատանքին, որի համար 2009 թվականին արժանացել է պետքարտուղարի կողմից «Հերոսության պարգև»-ի:

Նա 2011-2012 թվականներին աշխատել է որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն։ 2012-2014 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնական։ 2014-2017 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի փոխդեսպան Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում:

Մինչև 2018 թվականի ավարտը ԱՄՆ պետքարտուղարությունում եղել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական: 2017 թվականին ստացել է «Պատվո մրցանակ» (Distinguished Honor Award) Ռուսաստանում դիվանագիտական աշխատանքի համար։