ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևան-Արմավիր երթուղու ապօրինի փոխադրողները
2019-02-23 12:00:22

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»                    

Արմավիր-Երևան երթուղին շահագործում են ապօրինի փոխադրամիջոցներ,  որոնք իրականացնում  են 223 համարի Երևան-Արմավիր-Մյասնիկյան երութղու ներքո, բայց Մյասնիկյան չեն հասնում: Արմավիրի ավտոկայանի մոտից ցերեկային ժամերին ուղերթներ են իրականացնում նաև այլ տրանսպորտային միջոցներ:

Արմավիրի ավտոկայանի մոտ, Երևան Արմավիր-Գյումրի ճանապարհի վրա կայանում և գրեթե  20 րոպեի տարբերությամբ ուղևորափոխադրումներ են իրականացնում Երևան-Արմավիր-Մյասնիկյան  223 համարի դեղին  պետհամարանիշերով երթուղին սպասարկող  ,,Գազել,, մակնիշի միկրոավտոբուսները: Սակայն երթուղին աավարտվում է ոչ թե Մյասնիկյան գյուղում, այլ Արմավիրում: 

Իսկ թե ինչու չեն հասնում Մյասնիկյան  հիշյալ երթուղային տրանսպորտի վարորդները չցանկացան պարզաբանումներ տալ, միայն նշեցին, որ Մյասնիկյան գնացող ուղևոր չունեն և չեն շարունակում ճանապարհը: Օրինական են արդյոք այս երթուղին իրականացնող տրանսպորտային միջոցները, փորձեցի պարզել  Արմավիրի ավտոկայանի պետ Լաուրա Մկրտչյանից.

«Եթե  ավտոկայանի տարածք մտնի, ես չեմ թողնի, եղել է դեպք, ես հանել եմ, որովհետև իրենց գործունեությունը ապօրինի է»:

Ավտոկայանի պետը նշեց, որ իր իրավասությունների սահմաններում է միայն վերահսկել մարզային և միջմարզային՝ տարանցիկ,  ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների երթերը և համապատասխանաբար նշումներ անել գրանցման գրքում և երթուղային թերթիկներում, որոնք ներկայացնում են ուղևորափոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդները:

Կեսօրին ավտոկայանի մոտ կայանած 223 համարի երթուղային տրանսպորտի վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ցույց տվեց դատարկ, չլրացված երթուղային թերթիկը, նշելով, որ պատրաստվում է ներկայացնել ավտոկայանի պետին, սակայն այդպես էլ չլրացվեց ու կատարեց հերթական ապօրինի երթը:

223 համարի Մյասնիկյան-Երևան օրինական երթուղին մրցույթով շահագործում է 1 տրանսպորտային միջոց, որը կատարում է 4 երթ՝ 2 շրջապտույտով: 223 համարի երթուղու վարորդներից մեկը նշեց, որ ինքը պարտադիր հասնում է Մյասնիկյան գյուղ և վերադառնում: Ասաց, որ Մյասնիկյան-Երևան երթուղին շահագործում է 4 տրանսպորտային միջոց, որի վերջին ուղերթը Երևանից 20:30-ին է:

Մինչդեռ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարի հրամանով հաստատված չվացուցակով 223 համար փոխադրամիջոցը Մյասնիկյանից մեկնում է 8:30-ին, և 12:10-ին, իսկ Երևանից 10:25 և վերջինը 17:30-ին: Երթուղու ապօրինի շահագործողները ուղևորափոխադրումներ են իրականացնում 400 դրամով: Այս տարվա սկզբին, հունվարի 8-ից 100 դրամով թանկացավ Արմավիր-Երևան 206  և 207 երթուղու ուղեվարձը: Ինչից դրդված քաղաքացիները գերադասում են 500 դրամի փոխարեն վճարել 400 դրամ և օգտվում են ,,տարանցիկ,, համարվող ապօրինի փոխադրողներից:


Արմավիր-Երևան  207 և 206 համարներով երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ԱՊԸ- 20 նոր «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսներ է ձեռք բերել, որոնք նախկին 206 ավտոբուսային երթուղու ներքո են շահագործվում և փոխադրում են  207 միկրոավտոբուսի մրցույթը շահած 500 դրամով: Ընկերության փոխտնօրեն Արթուր Մկրտչյանը տեղեկացրեց, որ դա արվել է լավության կարգով:

206 համարի Երևան-Արմավիր ավտոբուսների ուղեվարձը սահմանված է  350 դրամ, իսկ 207 միկրոավտոբուսներին՝ 500 դրամ, սակայն տարիներ շարունակ 2 փոխադրամիջոցը երթուղին շահագործել են 400 դրամով: Հիմա միայն ,,Գազել,, մակնիշի միկրոավտոբուսներն են 400 դրամ ուեվարձ գանձում:

206 և 207 երթուղու չվացուցակը խախտվել է, 10 րոպե պարբերականությամբ ուղերթների փոխարեն  20-30 րոպե հետո են շարժվում, սպասում են մինչև տրանսպորտում լրացվի ուղևորների նստարանների  քանակը: 

0:00
0:00