ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Անահիտ» 2-րդ մրցանակաբախշության հայտերի ընդունումը՝ այսօրվանից
2019-02-22 17:45:53

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 16-ին տեղի կունենա Ազգային կինոյի «Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությունը: Այս տարի այն ունենալու է 12 անվանակարգ և հատուկ մրցանակ՝ հայկական կինոյում մեծ ավանդի համար: Այսօրվանից մեկնարկել է հայտերի ընդունումը:

Հայաստանի ազգային կինոակադեմիան  2016-ին իրականացրեց  Ազգային կինոյի առաջին՝ «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Երկրորդը նախատեսում են ապրիլի 16-ին, հակառակ ծագած խնդիրներին:

Ակադեմիայի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն այսօր տեղեկացրեց, որ առողջական խնդիրների պատճառով Միացյալ Նահանգներից հրաժարականի գրավոր դիմում է փոխանցել Ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը:

Մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար ստեղծվել 7 հոգանոց նախագահություն: Հարություն Խաչատրյանի խոսքով, մրցանակաբաշխության օրվա ընտրությունը պատահական չէ, ապրիլի 16-ը հայ կինոյի, թերևս, ամենաճակատագրական ամսաթվերից  է. «Խորհրդային Հայաստանում այդ օրը տրվեց Պետկինո ստեղծելու առաջին հրամանը»:

Ազգային կինոյի «Անահիտ» մրցանակաբաշխությունն այս տարի ունենալու է 12 անվանակարգ և հատուկ մրցանակ՝ հայկական կինոյում մեծ ավանդի համար:

Մրցույթին կարող են մասնակցել 2017-ից մինչև 2019-ի մարտի 11-ը ստեղծված ֆիլմերը: Մրցանակաբաշխության կազմակերպական աշխատանքը համակարգում է Արևիկ Ուդումյանը:

Ակադեմիայի անդամ, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի համոզմամբ, ձևից ու բովանդակությունից առավել կարևոր է նպատակը. ի վերջո, ինչու են  կազմակերպվում այս և նման այլ մրցանակաբաշխությունները.

«Յուրաքանչյուր մրցանակաբաշխություն պետք է ունենա գաղափարը: Մեր նպատակն է ուղղություն ցույց տալ նոր սերնդին, որը գալիս է կինո»:

«Անահիտ» մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են փետրվարի 22-ից  մարտի 11-ը՝ Կինոյի տուն, Վարդանանց 18 հասցեով, կամ, ինչպես արդեն նշվեց, Կինոակադեմիայի  նորացված կայքում՝armfilmacademy.am:

Ապրիլի 16-ին մրցանակաբաշխությունը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: 

0:00
0:00