ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կունենա՞ Տավուշը հանք, թե՞ ոչ. Ֆեյսբուքը «Տավուշն_առանց_հանքի» ֆլեշմոբ է սկսել
2019-02-22 19:30:40

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Առաջիկա չորեքշաբթի՝ փետրվարի 27-ին, Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանում լսումներ են նախատեսվածԼուրը «Ռադիոլուր»-ին հաստատել է համայնքի ղեկավար Լորիկ ԲադիրյանըՍահմանամերձ Վազաշենի վարչական շրջանում  «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ցանկանում է ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար որոնել և հաշվարկել դրանց պաշարները:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Ես բնության հետ եմ» ֆլեշմոբն է սկսվել«Բնության պահպանությունը անձնական, կուսակցական ու քաղաքական շահ չի ճանաչում, բնության պահպանությունը յուրաքանչյուրիս և բոլորիս մտահոգությունն ու խնդիրն է»,-երեկվանից ֆեյսբուք սոցիալական #Տավուշն_առանց_հանքի  հեշթեգով ֆլեշմոբ է սկսվել:

Դեմ դուրս գալով այն փաստին, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի և կապարի որոնման ու դրանց պաշարների հաշվարկման աշխատանքները, առաջարկում ենք ձեր անձնական էջերում տեղադրել Տավուշի բնության նկարներ՝ վերնագրելով՝ «Ես բնության հետ եմ» #Տավուշն_առանց_հանքի:

Հանքերևակման տեղամասը գտնվում է Աղստև գետի ստորին հոսանքի ավազանում է: Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի խոսքով՝ բնակիչներն իրենք կորոշեն ՝ ինչ անել:

Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը Ռադիլուորին փոխանցեց՝ իր ղեկաված համայնքի բնակիչները կողմ են, որպեսզի հանքերևակման աշխատանքները սկսվեն: Զրուցակցիս խոսքովգյուղացին ինքն է որոշելու իրենց համայնքում հանք շահագործվի, թե ոչ:

ՀՀ կառավարության էլեկտրոնային կայքի համաձայն, համաձայն՝ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2017 թ. դեկտեմբերի  18-ինՀիմնադրվել է Վահագն Ժայռենց Գայայանի կողմիցՆա  Կանադայի քաղաքացի է:

Թե ո՞վ է իրական սեփականատերն այս պահին դժվար է  ասել: Հայաստանի կառավարությունը  սակայն, փորձում է  մշակել   օրենսդրական ա յնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի բացահայտել հանքերի իրական սեփականատերերին:

Սահմանվում է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ:  Տեղեկատվությունը  թաքցնելը շահագործման իրավունքը դադարեցնելու հիմք կդառնա:    Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ  Փաշինյանն անդրադառնալով խնդրին՝ հայտնեց՝ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է մի ուսումնասիրություն, որի համաձայն՝ հանքերի մեծ մասը որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։ Գրությունը հասցեագրվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:

«Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով: Շատ կարևոր տեղեկություններ կան, որոնք պետք է ստուգվեն»:

Բնապահպան Գագիկ Սուխուդյանի դիրքրոշումը նոր հանքերի շահագործմանը կտրուկ է: Բնապահպանները ընդգծում են՝ հատկապես մետաղական հանքերի բաց եղանակով շահագործումը վտանգավոր է:

 

0:00
0:00