ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ է առաջարկում կառավարությունը ոռոգման սեզոնին ընդառաջ
2019-02-23 12:40:55

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»


Շատ կարճ ժամանակ անց կտրվի գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը: Ռիսկային համարվող այս ոլորտում տարիներ շարունակ  խնդրահարույց հարցերից մեկը ոռոգման ջրի սղությունն է: 
Մեր բոլոր մարզային այցերի ժամանակ գյուղացիները դժգոհում են կարկուտից ու ոռոգման ջրից:

 

Ավելին՝ 2018-ին  հանրապետության տարբեր մարզերից գյուղացիները հավաքվում էին կառավարության շենքի մոտ՝ ոռոգման ջուր պահանջելով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  վստահեցնում է՝ համապատասխան աշխատանքները մեկնարկել են: Նախարարը խոստանում է՝ «մարտի 15-ին`հատկապես Արարատի դաշտավայրում,  տնտեսությունները ջուր կունենան»:

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ ոռոգման ջրի խնդիր չունենալու համար պետք է նախ և առաջ կորուստների հացը լուծել: Այսօր արդեն ոռոգման ջրի խնդիր ունենք, ասում է տիկին Հովհաննիսյանն ու հավելում՝ ոռոգման համակարգը ահավոր  վիճակում է։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շեշտադրումը փոքր ինչ այլ է՝ ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև ջրանցքների մաքրության հարցը:

«Շատ դեպքերում մենք աշխատում ենք քաղաքացիների կողմից առաջացած խնդիրները լուծելու համար: Օրինակ՝ ջրանցքներն օգտագործվում են որպես աղբանոցներ: Այսինքն՝ պետական բյուջեից միջոցներ ենք տրամադրում, որպեսզի ջրանցքները մաքրվեն»:

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն  ընդգծում է՝  ոռոգման  նպատակով  Սևանա լճից լրացուցիչ ջրառն իսկապես աղետալի կլինի լճի համար:

0:00
0:00