ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-23 10:17:57
  • «Ժողովուրդ». Համակերպվել են
  • «168 Ժամ». Սկզբունքները կարող են փոխվել
  • «Հայկական ժամանակ». Թիվ է հնչեցնում առանց տիրապետելու
  • «Ժամանակ». Հարված ֆերմերներին

Համակերպվել են

«Ժողովուրդ»-ն անդրադարձել է ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված հոդվածին, որում, ինչպես թերթն է ընդգծում, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակման ձգձգման պատճառ նշվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրդվելի դիրքորոշումը:

Թերթի կարծիքով՝ ռուսական լրատվամիջոցի այս հրապարակումն ինքնին այնքան էլ ուշադրություն չէր գրավի, եթե դրան չհաջորդեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակի՝ Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Իսկ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, թե ՀԱՊԿ օպերատիվ կառավարման պակաս չկա՝ չնայած այն բանին, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ տարաձայնություններ կան: «Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում որեւէ ֆրուստրացիա չկա, ինչպես նաեւ չկա ՀԱՊԿ ղեկավարության վակուում»,- ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ կառույցը՝ ի դեմս ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովի, ունի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար: Նա նաեւ նշել է, թե ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ տարաձայնությունները ներկայում կարգավորվում են, ու այդ գործընթացը շարունակվում է:

«Պեսկովի հայտարարությունները բավականին ուշագրավ են: ՌԴ-ն բաց տեքստով հասկացնում է, որ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում`ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում Հայաստանի դիրքորոշման հետ կապված: Հասկանալի է՝ ՌԴ-ն առանձնապես դեմ չէ ստեղծված իրավիճակին, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը հենց իրենց ներկայացուցիչն է: Այսինքն՝ ՀԱՊԿ կառավարումն այսօր փաստացի ՌԴ-ն է իրականացնում ու իրականացնում է առանց որեւէ խնդրի: Ու այս առումով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառությունը, երբ շարունակում է չհամաձայնել ՀՀ-ին հատկացված տեղը ժամանակից շուտ Բելառուսի ներկայացուցչին զիջելու հարցում, միանգամայն ընդունելի է»,-գրում է թերթը:

Միաժամանակ, ըստ «Ժողովուրդ»-ի, ՌԴ նախագահի խոսքերը վկայությունն են այն բանի, որ ՌԴ-ն հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը, անհամաձայնության դեպքում վետոյի կիրառումը, եւ չի փորձում իր հեղինակությամբ կամ այլ լծակներով ազդել ՀՀ իշխանությունների վրա:

«168 Ժամ». Սկզբունքները կարող են փոխվել

Ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ 168 Ժամի» հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին: Նա ասել է, որ Ռուսաստանն ամեն կերպ նպաստում է հակամարտության չկարգավորմանը.

«Ես մշտապես պնդում եմ, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում գործում է հետևյալ սկզբունքով` Վրաստանը ճանապարհն է, Հայաստանը` գործիքը, իսկ Ադրբեջանը` նվերը: Բայց այս սկզբունքը կարող են փոխել իրենք՝ հակամարտող երկրները, ճիշտ, փոփոխված քաղաքականության արդյունքում, և Ռուսաստանն իր հաշվարկները ստիպված վերանայման կենթարկի: Ռուսաստանի շահն է՝ ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում, հենց այդ պատճառով ՌԴ-ն իր երկարատև քաղաքականության միջոցով փորձել է հնարավորինս սեփականաշնորհել Ղարաբաղյան հակամարտությունը»:

Նա նշել է, որ պատահական չէր, որ դեկտեմբեր ամսին ՌԴ ԱԳ նախարարը խոսում էր Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման մասին՝ հորդորելով հայկական կողմին ևս՝ շտապել բանակցել, պատահական չէր, որ բանակցային սեղանից դուրս մնացին Վիեննայի պայմանավորվածությունները:

«Կարծում եմ` կողմերին փաթեթներ առաջարկելու նախկին փորձերը գուցե շարունակվեն նաև ՀՀ նոր իշխանությունների օրոք»,- ասել է Գոբլը:

Թիվ է հնչեցնում առանց տիրապետելու

Փետրվարի 13-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշել էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճիշտ աշխատելու դեպքում մինչեւ 30 տոկոս կարող է նվազեցնել գազի գինը եւ դրա համար կան հաշվարկներ: Արդյո՞ք դա հնարավոր է հարցով «Հայկական ժամանակ»-ը դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանին:

Սահմանին հունվարի 1-ից գազը ձեռք է բերվում 165 դոլարով եւ առանց ԱԱՀ-ի սպառողին վաճառվում է 220 դոլարով: Այսինքն առք ու վաճառքի տարբերությունը (մարժա) կազմում է մոտավորապես 55 դոլար: Ըստ թերթի զրուցակցի՝ այս պահին բանակցություններ են ընթանում, որ այդ 55 դոլարի սակագնի մեջ ներառված ծախսերը գոնե որոշակի փոխվեն.

«Այսինքն, ունենք 55 դոլարանոց Գազպրոմի մարժա, եւ ի՞նչ է ասում պարոն Գորգիսյանը: Ասում է՝ ես լուրջ հաշվարկներ ունեմ, որ 30 տոկոսով հնարավոր է իջեցնել: Հիմա պարզ 4-րդ դասարանի մաթեմատիկա է` 220 դոլարի 30 տոկոսը` 66 դոլար է, հիմա ինչպե՞ս ես կարողանում 66 դոլարով նվազեցնել, եթե բախշման համակարգի ողջ մարժան 55 դոլար է, սա աբսուրդ է: Պարզ է, որ եթե սրա տակ մարդը ասում է՝ լուրջ հաշվարկներ ունեմ ու իրենց ասած թվային ցուցանիշներն են ուզում տեսնել, որը պահանջում են, իհարկե, չեն տեսնի»:

Արձանագրելով, որ գազի գինը սահմանին բարձրանալուց հետո վերջնական սպառողի համար չի փոխվել՝ նա նաև հավելել է. «Այսինքն, ենթադրում եմ, որ դա է միայն միտումը: Կամ պարոն Գորգիսյանը թիվ է հնչեցնում՝ առանց տիրապետելու կամ էլ տիրապետում է, բայց միտումնավոր կեղծ մեսիջներ է հղում: Ես մաթեմատիկորեն բացատրեցի, որ իր նշած 30 տոկոսը, ի դեպ, որ ուսումնասիրեք, նաեւ 20 տոկոսը տարեկան մաթեմատիկայով հերքվող ցուցանիշներ են»:

Հարված ֆերմերներին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը: Սա լավ է սպառողների համար, քանի որ նրանք էժան մսամթերք են ձեռք բերում: Բայց, մյուս կողմից, մսի էժանացումը հարվածում է այդ բիզնեսով զբաղվող ֆերմերներին, ովքեր մեծ վնասներ են կրում:

Մսի էժանացումը կապված է Ռուսաստանից և Բելառուսից մեծաքանակ ներկրումներով, և ըստ անասնապահությամբ զբաղվողների՝ եթե գնի անկման այս տեմպերը շարունակվեն, ապա խոզաբուծությունը արդեն դարձել է ոչ եկամտաբեր, նույնը սպառնում է նաև տավարաբուծությանը»: