ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավիաուղևորների իրավունքների պաշտպանության ծառայություն՝ Հայաստանում
2019-02-23 11:00:35

Հայաստանում ավիաուղևորների իրավունքների պաշտպանության ծառայություն է ստեղծվել։ Արդեն հասանելի է ավիաուղևորների իրավունքների պաշտպանության Passenger.am առցանց համակարգը:

Հայաստանում ներդրված այս ծառայության նպատակը հայ, ինչպես նաև օտարերկրյա ուղևորների, մասնավորապես` ավիաուղևորների խախտված իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունն է:

Նախաձեռնությունը վերաբերում է միայն դեպի Եվրամիության անդամ պետություն կամ Եվրամիության որևէ երկրում գրանցված օդանավով թռիչքին:

ԵՄ օրենսդրության համաձայն՝ ցանկացած հետաձգված կամ չեղարկված չվերթը ենթակա է փոխհատուցման` որոշակի պայմանների առկայության և բավարարման դեպքում, որոնք շարադրված են կայքում:

Passenger.am օգնելու է ուղևորներին օրինախախտ ավիափոադրողից հնարավոր փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել ավիաթռիչքների հետաձգման, ուշացման կամ չեղարկման դեպքում:

Ի դեպ, Passenger.am-ի նախագծի հեղինակ և համահիմնադիր Վաներ Հարությունյանը բազմիցս բախվել է ոլորտի հետ կապված բազում խնդիրների, ինչն էլ հենց հիմք է դարձել ստեղծելու այս համակարգը:

Passenger.am-ի իրավական թիմին հնարավոր է դիմել առցանց՝ տրամադրելով ամբողջական տեղեկատվություն կապված թռիչքի հետ:

Passenger.am-ը զբաղվելու է նաև ավիաուղևորների իրավագիտակցության բարձրացմամբ՝ թռիչքներ կատարելիս մարդկանց տեղեկացնելով սեփական իրավունքների մասին: