ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կրկին հարձակում՝ «Սամուել Մուրադյան» հայկական վարժարանի վրա
2019-02-23 13:22:20

Ֆրանսիայի Սևր քաղաքում գտնվող «Սամուել Մուրադյան» հայկական վարժարանի վրա նախօրեին կրկին ավազակային հարձակում է տեղի ունեցել, «Ռադիոլուրը» տեղեկացավ հայ կաթոլիկ եկեղեցու վարդապետ Հարություն Պզտիկյանի ֆեյսբուքի էջից։ Ոստիկանները կալանավորել են շուրջ 10 հոգու՝ առգրավելով նրանց անձնագիրները, գրում է Հարություն Պզտիկյանը։ Վարժարանը գործում է Մխիթարյան միաբանության հովանու ներքո։

Նախորդ հարձակումը տեղի էր ունեցել 2019 թ-ի հունվարի 2-ին, որից հետո ձերբակալվել էր չորս կասկածյալ։ Հանցագործները վարժարանի երեք մասնաշենքերի պատուհաններն ու դռները մետաղյա ձողերով եւ քարերով ջարդել էին։