ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մոցարտի լավագույն օպերաներից մեկը՝ Երևանում
2019-02-23 16:18:51

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  փետրվարի 25-ին տեղի կունենա  Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան:

Երևանի օպերային թատրոնը  Մոցարտի «Կախարդական սրինգ»-ը  2018 թվականին ներկայացրեց  Դուբայում և Քուվեյթում:

«Վերջապես մեր իտալացի բարեկամ Պաոլո Միչիկեի բեմադրած այս հրաշալի ստեղծագործությունը կներկայացնենք Երևանում: Մենք այն ներկայացրել ենք Դուբայում և Քուվեյթում:



Ի դեպ, բացի այն, որ մեր «Կախարդական սրինգ»-ով տեղի ունեցավ  Քուվեյթի օպերային թատրոնի բացումը, դա առհասարակ այդ երկրում բեմ բարձրացած առաջին օպերային ներկայացումն էր»,- ասում է Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Ինչպես Դուբայում, այնպես էլ Քուվեյթում Երևանի օպերային թատրոնի հյուրախաղերն անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Մեծ հաջողությամբ են ընդունվել և՛ «Կարմենը», և՛ «Կախարդական սրինգը»: Ներկայացման գլխավոր դիրիժոր Հարություն Արզումանյանն ասում է. «Խաղացանկում Մոցարտ ունենալը բոլոր թատրոններին խիստ անհրաժեշտ է, իսկ «Կախարդական սրինգն» իր տեսակով չափազանց կրթող ներկայացում է»:



«Կախարդկան սրինգի» առաջնախաղը կայացել է 1791 թվականին։ Այն համարվում է Մոցարտի ստեղծած լավագույն օպերաներից մեկը։  25-ին դրանում կհամոզվի նաև երևանյան հանդիսատեսը:  

0:00
0:00