Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քայլելու կոչ՝ այս անգամ տնտեսական հեղափոխության ճանապարհով
2019-02-23 18:15:44

Լրացված 18.15-ին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից

«Ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել «քաղաքական հրաշք», ապա «տնտեսական հրաշքը» նրա հասանելիության տիրույթում է»,-այսօր Վանաձորում ընթացող «Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի իր բացման խոսքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ «տնտեսական հեղափոխություն» իրականացնող մարդուն պետք է քաջալերել նախ խոսքով, իսկ հաջորդ կարևոր ուղղությունը տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, Տնտեսական հեղափոխության գաղափարն այն է, որ ինչպես քաղաքականի ժամանակ, հիմա էլ ամեն մեկն իր հնարավորությունների չափով պետք է ինքն իր գործունեությամբ փակի, պայմանականորեն ասած, այն փողոցները, որոնցով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը: