ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Օսկար-2019»-ի մրցանակակիրներն արդեն հայտնի են
2019-02-25 09:13:22

Այսօր կայացել է Կինոմատոգրաֆիական արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի մրցանակների հանձնման 91-րդ արարողությունը: Լոս Անջելեսում արդեն հայտարարել են «Օսկար-2019»-ի մրցանակակիրներին:

Ռեժիսոր Փիթեր Ֆարրելի «Կանաչ գիրք» (Green Book) ֆիլմը ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով «Օսկար»-ի «լավագույն ֆիլմ» անվանակարգում:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Ռոմա» (Roma) ֆիլմի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոն:

Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեկը՝ «Բոհեմական ռապսոդիա» (Bohemian Rhapsody) ֆիլմում կատարած աշխատանքի համար:

«Ֆովորիտուհին» (The Favourite) ֆիլմում նկարահանված Օլիվիա Քոլմանը արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին:

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի Ռոմա» (Roma) ֆիլմին:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Մահերշալա Ալին «Կանաչ գիրք» ֆիլմում մարմնավորած դերի համար,  «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Ռեջինա Քինգը «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմում  մարմնավորած դերի համար։

Լեդի Գագայի «Shallow» երգը, որը գրվել է «Աստղ ծնվեց» ֆիլմի համար, «Օսկար» է ստացել «Լավագույն երգ» անվանակարգում։

«Լավագույն օրիգինալ սցենարի» համար մրցանակը տրվել է «Կանաչ գիրք» ֆիլմի սցենարի հեղինակներին, իսկ «լավագույն ադապտացված սցենարի» համար մրցանակը տրվել է «Սև կլանականը» ֆիլմին։

«Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» է ճանաչվել «Սարդ մարդը․ Տիեզերքի միջով» աշխատանքը։