ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարական տան 1-ին շենքում բռնկված հրդեհը մարվել է (լրացված)
2019-02-25 09:51:11

Լրացվել է՝ 10.22-ին

Կառավարական տան 1-ին շենքում բռնկված  հրդեհը մարվել է ժամը 09:20-ին:

Այրվել են գրասենյակային գույք` մասամբ (աթոռ, պահարան, թղթեր) և 1 գմ մալուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Տեղադրվել է՝ 09:51-ին

Փետրվարի 25-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել՝ հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: