ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Brexit-ի համաձայնագրի քվեարկությունը՝ մինչև մարտի 12-ը
2019-02-25 11:01:25

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit –ի պայմանների շուրջ Եվրամիության հետ համաձայնագրի վերաքվեարկությունը բրիտանական խորհրդարանում կանցկացվի մինչև մարտի 12-ը: «Մենք առաջիկա շաբաթվա ընթացքում չենք ունենա լիարժեք քվեարկություն, բայց պայմաններ կստեղծենք, որ այն տեղի ունենա մինչև մարտի 12-ը»,-ասել է Մեյը լրագրողներին Եգիպտոս մեկնելուց առաջ, որտեղ սպասվում է Արաբական պետությունների լիգայի և Եվրամիության առաջին գագաթնաժողովը:

Հունվարի 15-ին բրիտանական խորհրդարանը մերժել էր վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած և Բյուսելի հետ բանակցած Բրեքզիթի նախագիծը: Բրիտանական խորհրդարանը տապալել էր Բրեքզիթի հարցով քվեարկությունը՝ 432 դեմ 202 կողմ ձայների հարաբերակցությամբ:

Բրիտանացի պառլամենտականները ցանկանում են նոր զիջումներ կորզել «հյուսիսիռլանդական բեքստոպի» հարցում: Նրանց կողմից մերժված համաձայնագրում տեղ գտած այս կետը վերաբերում էր Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանային հսկողությանը: Համաձայնագիրը նախատեսում է, որ Հյուսիսային Իռլանդիան կշարունակի ԵՄ մաքսային միության և միասնական շուկայի կազմում մնալ: Սակայն Լոնդոնում մտավախություններ կան, որ Եվրամիության հետ հարաբերություններում Հյուսիսային Իռլանդիայի համար արվող բացառությունը կարող է վտանգել Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականությունը: Եվրամիությունն առայժմ հրաժարվում է համաձայնագրում փոփոխություններ մտցնել: Մինչդեռ, Մեծ Բրիտանիան մարտի 29-ին պետք է արդեն լքի Եվրամիությունը: