ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ – ԿԺԴՀ գագաթնաժողովը` Հանոյում
2019-02-25 12:11:20

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ժամանում է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ, որտեղ երկու օր հետո մեկնարկելու է ԿԺԴՀ-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովը: «Վաղ առավոտյան ես կուղևորվեմ Հանոյ, Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովին, որտեղ երկուսս էլ ակնկալում ենք Սինգապուրի առաջին գագաթնաժողովի ընթացքում գրանցված առաջընթացի շարունակականությունը»,- գրել է Սպիտակ Տան ղեկավարը Twitter-ի իր էջում:

Հյուսիսկորեական առաջնորդի հետ հանդիպման կազմակերպման հարցում օգնել է Չինաստանը՝ խոստովանել է Թրամփը:

Հանոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդը դեմ առ դեմ կհանդիպեն, այնուհետև կճաշեն և կմասնակցեն պատվիրակությունների ընդլայնված ձևաչափով հանդիպումներին:

Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 12-ին Սինգապուրում: Նախագահ Թրամփը Սինգապուրի գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքն ավարտվել է: