ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանյան նորաձևությունն ու տեքստիլը ներկայացված են միջազգային գնորդներին
2019-02-25 13:02:06

Բիզնես Արմենիայի աջակցությամբ Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի 14 արտադրողներ փետրվարի 25-28-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «CPM–Collection Premiere Moscow 2019» նորաձևության և տեքստիլ արտադրանքի միջազգային ցուցահանդեսին:

«Անցած տարի մասնակից 5 ընկերություն կնքել է շուրջ 230 միլիոն դրամի պայմանագիր։ Այս տարի նույնպես մասնակցում են արտահանման մեծ ներուժ ունեցող ընկերություններ, նրանց շարքում՝ առաջին անգամ ներկայացվել են նոր ապրանքանիշեր»,- նշել է Բիզնես Արմենիա հիմնադրամի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Հովհաննիսյանը։

«CPM 2019»-ին հայաստանյան նորաձևության ու տեքստիլ արտադրանքը ներկայացված է ազգային 2 տաղավարում։ Դրանցից մեկում ցուցադրվում է ներքնահագուստ, տնային և սպորտային տրիկոտաժե արտադրանք՝ «Alex», «Melante», «Araqsa» և «Viva» ապրանքանիշերից` https://goo.gl/axCJMs, իսկ մյուսում՝ նորաձևության մոդելներ «Z.G.Eest», «Kivera», «Zakaryan», «Ruzane», «Shabeeg», «Margonie», «Petoor», «Artuyt» ապրանքանիշերից` https://goo.gl/dJy4XD:

«CPM»-ն Արևելյան Եվրոպայում նորաձևության արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսն է։ Այն ընդգրկում է թեթև արդյունաբերության բոլոր հատվածները։ 15 սրահներում ցուցադրվում են 50 խումբ ապրանքներ։ Ցուցահանդեսն ունենում է ավելի քան 20 000 այցելու՝ մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առեւտրային ցանցեր, ներմուծողներ։