ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռասիստական գրություններ՝ Ստամբուլում հայկական եկեղեցիներից ևս մեկի պատերին
2019-02-25 14:05:22

Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք պարունակում են ատելության խոսք և ռասիստական բնույթի են:

Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիշյալ գրություններն անգլերեն և արաբերեն են։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ` Թաղային խորհրդի անդամները, փետրվարի 23-ին ուշ երեկոյան նկատելով այդ գրությունները, անմիջապես տեղյակ են պահել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին։

Տեսագրությունը և նկարները ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժին։

Վերջերս նմանատիպ մեկ այլ դեպք էր պատահել Ստամբուլի Բաքըրքոյ շրջանի Ծնունդ Ս. Աստվածածնի եկեղեցու հետ։ Եկեղեցու պատերն ամբողջովին պատվել էին գրաֆիտիներով և գրություններով։

Ermenihaber.am-ի թղթակցի բարձրացրած ահազանգի արդյունքում եկեղեցու պատերը իսկույն մաքրվել էին։ Դժվար է ասել, թե որքան երկար դեռ կմնային այդ գրությունները եկեղեցու պատերին, եթե հարցը նման հնչեղություն չստանար և չլուսաբանվեր։