ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպե՞ս տնտեսական հեղափոխությունը կվերաճի տնտեսական հրաշքի
2019-02-25 17:17:58

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Տնտեսական հեղափոխություն կամ տնտեսական հրաշք. վարչապետի  խոսքով, այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքի նույնպես կարելի է հասնել:

«Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»:

Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում հստակեցնում է՝ տնտեսական հեղափոխություն ասելով՝ հասկանում ենք խաղի կանոնների էական վերաիմաստավորում:

«Տնտեսական հեղափոխությունը ինչպես կվերաճի տնտեսական հրաշքի, սա արդեն չափել, որակական ու քանակական ցուցանիշերի արդյունքում է: Երբ որ անհրաժեշտ խաղի կանոնների հստակեցում,  շուկայի ազատության աստիճանի էական լավացում.  այս ազդակները կգնահատվեն ներդրողների կողմից, սա կբերի կյանքի որակի բարելավման»,- ասում է Մանուկյանը:

Զրուցակիցս  ընդգծում է՝ նախկինում  գործող խաղի կանոններով՝ ներդրողը պետության հետ սերտաճած շահեր պետք է ունենար: Այժմ օրենքի գերակայության ու արհեստական մենաշնորհների դեմ պայքարի տեսանկյունից խաղողի կանոնների հիմքում դրված են մրցակցային առավելությունները:

Փոխվե՞լ են արդյոք խաղի կանոնները՝ հարցնում եմ:

«Մի քանի ուղղություններով ակնհայտ է. երբ որ մենք խոսում ենք «բաց ձեռք»-ի քաղաքականության կիրառման կամ  խաղի կանոնների մասին, պետք է ասել, որ շուկայի ազատականացման մասով բավականաչափ փոփոխություններ կան: Մի շարք ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցողների դիրքը նվազում է»,- ասում է Արտակ Մանուկյանը:    

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, անդրադառնալով մրցակցային կանոնների փոփոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ նկատում է.

«Իհարկե, այսպես ասենք, բացահայտումներ կան: Դրանց մի մասը խնդրահարույց է, քանի որ կամ մասնակի բավարարվում են այդ հայցերը, կամ վերադարձվում են պատճառված վնասները: Մարդիկ վերադառնում են իրենց նախկին աշխատանքին: Կոռուպցիան նաև այն է, որ պաշտոնեական դիրքը չարաշահվում է՝ սխալ նշանակումներով»,- ասում է Մանասերյանը:

Կառավարության կադրային քաղաքականությունն ընդհանուր առմամբ խիստ անբավարար է գնահատում՝ բացառությունները մի կողմ դնելով.

«Իմ խորին համոզմամբ չի ձևավորվել պրոֆեսիոնալների ու համախոհների այն թիմը, որը կարող է  երկիրը դուրս բերել այս վիճակից: Իմ տպավորությունն այն է, որ  կա վարչապետ, որը ամեն ճիգ գործադրում է: Անգամ տնտեսագետ չլինելով, փորձում է  տնտեսագիտական հարցեր բարձրացնել, որը վատ չի ստացվում: Քաջալերում է ներդրողներին: Բայց մնացած թիմը իներտ է, նրանք լավագույն դեպքում կարող են կատարողների տպավորություն թողնել»,- ասում է տնտեսագետը:

ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանի խոսքով, կադրերից և ոչ մեկը չի հետապնդում որևէ հետին նպատակ կամ հավելյալ կոռուպցիոն ռիսկերի միջոցով եկամուտներ չի  գեներացնում:

Տնտեսության համար չափազանց կարևոր է, որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը երկարաժամկետ ու որակյալ կադրեր ներգրավելուն միտված լինեն:

0:00
0:00