ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանի առաջին այցը Իրան. որ հարցերն են օրակարգային
2019-02-25 18:03:56

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան: Այցի մասին վարչապետ Նիկոլ  Փաշինյանն առաջին անգամ խոսել էր  Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Սա վարչապետի պաշտոնում  Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Իրան: Ո՞ր հարցերն են առանցքային լինելու  երկկողմ շփումներում,  քաղաքակա՞ն,  թե տնտեսական օրակարգն  է գերակայելու՝ փորձագետները քննարկում են այս թեմաները:   

Իրանը Հայաստանին պետք է, բայց Հայաստանն էլ Իրանին է շատ հարկավոր՝ ասում է  արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նա  այս ամսվա սկզբին Իրանում էր  այդ երկրի արտգործնախարարության հրավերով:

Ասում է՝ իրանական կողմին Հայաստանի հետ հարաբերություններում հիմնականում մի քանի հարց է հետաքրքրում:

Իրանցիները  փորձում են հասկանալ,  թե ինչ իրավիճակ է հետհեղափոխական  Հայաստանում: Թեհրանում, ըստ դեսպանի,  փարատված չէ այն մտավախությունը, որ հեղափոխության հետևում գուցե ԱՄՆ-ն է:  

Նավասարդյանը կարծում է, որ վարչապետի այցն առաջին հերթին կփարատի այդ կասկածները: Իսկ ամենակարևոր հարցերը  տնտեսական համագործակցության ոլորտում են: Գլխավոր խնդիրներից մեկը  Հյուսիս-Հարավի կառուցումն ավարտին հասցնելու հարցն է:

Թեհրանում  ակնկանլում են նաև, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է կապող օղակ դառնալ Իրանի և ԵԱՏՄ 170 մլն-անոց շուկայի միջև:

Ինչ վերաբերում է Թեհրանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում,  իրանագետ Արմեն Իսրայելյանը կարծում է, որ Հայաստանի համար անչափ կարևոր է Թեհրանի  պաշտոնապես չեզոք դիրքորոշման հստակեցումը հակամարտության կարգավորման գործընթացում:  

0:00
0:00