ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-26 10:10:48
  • «Իրատես». «Երկաթուղու հարցը Փաշինյանի Իրան կատարելիք այցի օրակարգում դժվար թե ընդգրկված լինի»
  • «Ժամանակ». Թեհրանն ու Երևանը վախեցրել են Բաքվին
  • «Ժողովուրդ». Հանդիպումներին ընդառաջ
  • «Հայկական ժամանակ». Քոչարյանը հրաժարվել է առերեսվել Արշակ Կարապետյանի հետ

«Երկաթուղու հարցը Փաշինյանի Իրան կատարելիք այցի օրակարգում դժվար թե ընդգրկված լինի»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ «Իրատեսը» զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցի, հայ-իրանական հարաբերություններում տնտեսական բաղադրիչի հնարավոր զարգացման և հարակից այլ թեմաների շուրջ:

Ըստ ձեզ՝ այցը ճանաչողակա՞ն է, թե՞ գործնական՝ միտված կոնկրետ ոլորտների զարգացմանը, իրանագետը պատասխանել է, որ այն ավելի շատ գործնական, քան թե ճանաչողական կլինի.

«Քննարկման ենթակա խնդիրներ կան և՛ գազային, և՛ էներգետիկ, և՛ այլ ոլորտներում։ Հայաստանի և Իրանի միջև ցամաքային սահմանի առկայությունը, ինչպես նաև մեր երկրի՝ ԵԱՏՄ անդամ լինելը, ԵՄ-ի հետ կնքած շրջանակային համաձայնագիրը կողմերին թույլ են տալիս շարունակել քննարկումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԻԻՀ-ԵԱՏՄ և ԻԻՀ-ԵՄ տնտեսական գործակցության հնարավորությունները ՀՀ տարածքով։ Հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես այդ երկրի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, նաև առկա որոշակի տնտեսական դժվարությունները, նման քննարկումները և դրանց հիման վրա իրատեսական ծրագրերի մշակումն այս պահին կարող են արդիական լինել»։

«Քննարկման ենթակա խնդիրներ կան և՛ գազային, և՛ էներգետիկ, և՛ այլ ոլորտներում։ Հայաստանի և Իրանի միջև ցամաքային սահմանի առկայությունը, ինչպես նաև մեր երկրի՝ ԵԱՏՄ անդամ լինելը, ԵՄ-ի հետ կնքած շրջանակային համաձայնագիրը կողմերին թույլ են տալիս շարունակել քննարկումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԻԻՀ-ԵԱՏՄ և ԻԻՀ-ԵՄ տնտեսական գործակցության հնարավորությունները ՀՀ տարածքով։ Հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես այդ երկրի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, նաև առկա որոշակի տնտեսական դժվարությունները, նման քննարկումները և դրանց հիման վրա իրատեսական ծրագրերի մշակումն այս պահին կարող են արդիական լինել»։

Իսկ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցն ընդգրկված կլինի՞ օրակարգում: Թերթի զրուցակիցը չի կարծում, որ երկարաժամկետ լուծումներ պահանջող այդ հարցը կողմերի առաջին իսկ պաշտոնական հանդիպման օրակարգում կլինի, բայց դրա քննարկման հնարավորությունը չպետք է բացառել, մանավանդ որ իրանական կողմն ամենաբարձր, անգամ նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունների մակարդակով բազմիցս է ընդգծել, որ ցանկանում է ՀՀ տարածքով երկաթուղային ելք ունենալ դեպի Սև ծով։

Թեհրանն ու Երևանը վախեցրել են Բաքվին

Ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցը: Այցը, սակայն, «Ժամանակ»-ի գնահատմամբ՝ ուշադրության կենտրոնում է հայտնվել բավականին ուշագրավ համատեքստում:

Թերթի պարզաբանմամբ՝ բանն այն է, որ ադրբեջանական մեդիան ծավալուն տագնապ է հնչեցրել Իրանի «ծավալապաշտական» նկատառումների առնչությամբ՝ անդրադառնալով օրերս Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի հոբելյանին այդ երկրի նախագահ Հասան Ռոհանիի ելույթի այն հատվածին, որտեղ Իրանի նախագահը խոսել է պատմականորեն կորսված տարածքների մասին, այդ թվում՝ Իրանի հյուսիսային շրջանների: Ադրբեջանական քարոզչամիջոցներից մեկի՝ minval.az-ի հեղինակը նշել է, որ բոլորի համար պարզ է, թե խոսքն ինչի մասին է՝ Ադրբեջանի: Ադրբեջանական քարոզչամեքենան այդ համատեքստում հանգամանալից անդրադարձել է Բաքվի հանդեպ Իրանի անբարյացակամ քաղաքականության նրբերանգներին և այդ համատեքստում էլ դիտարկել հայ-իրանական բարեկամական հարաբերությունն ու հիշատակել, որ առաջիկայում սպասվում է Փաշինյանի այցը Իրան:

«Ժամանակ»-ը ենթադրում է՝ Բաքվում կան լուրջ մտավախություններ, որ Հայաստանի վարչապետի թավշյա հեղափոխությունից հետո առաջին այցը Թեհրան կարող է իրապես նշանակալի կետ լինել Հայաստան-Իրան հարաբերության խթանման համար: «Այցը սպասվում է իրապես մեծ հետաքրքրությամբ՝ հաշվի առնելով այն, որ պաշտոնական Թեհրանը արդեն տարիներ շարունակ պարբերաբար հաղորդագրություններ է հղում Հայաստանի իշխանությանը՝ ակնարկելով հայ-իրանական հարաբերությանը նոր շունչ և հեռանկար հաղորդելու համար», - գրում է թերթը:

Հանդիպումներին ընդառաջ

«Ժողովուրդ» թերթը Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու միջազգային հանրության քայլերում զգուշավորություն է տեսնում:

Թեև Փաշինյան Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ միջազգային հանրությունը փորձեր է անում, սակայն մոտ ապագայում, թերթի կանխատեսումներով, այն հազիվ թե տեղի ունենա:

«Պատճառներից մեկը Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի հանձնառությունն է, որն, ի դեպ, միանգամայն լեգիտիմ պահանջ է: Բավական է հիշել, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել դեռ ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում ու 1995թ. Պրահյան պարզաբանման մեջ: ԵՒ այս փաստաթղթերը որեւէ մեկը դեռեւս չեղյալ չի ճանաչել: Այնպես որ, բանակցային սեղան վերադարձը եւ հակամարտության կարգավորման քննարկվող փաստաթուղթը երեք մայրաքաղաքներ ուղարկելն ու հավասարապես նրանց ձայնի իրավունք տալը այլընտրանք չունեն: Մնում է դիվանագիտական կարողություններն օգտագործել այս ուղղությամբ», -գրում է «Ժողովուրդ»-ը:

«Պատճառներից մեկը Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի հանձնառությունն է, որն, ի դեպ, միանգամայն լեգիտիմ պահանջ է: Բավական է հիշել, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել դեռ ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում ու 1995թ. Պրահյան պարզաբանման մեջ: ԵՒ այս փաստաթղթերը որեւէ մեկը դեռեւս չեղյալ չի ճանաչել: Այնպես որ, բանակցային սեղան վերադարձը եւ հակամարտության կարգավորման քննարկվող փաստաթուղթը երեք մայրաքաղաքներ ուղարկելն ու հավասարապես նրանց ձայնի իրավունք տալը այլընտրանք չունեն: Մնում է դիվանագիտական կարողություններն օգտագործել այս ուղղությամբ»,-գրում է «Ժողովուրդ»-ը:

Քոչարյանը հրաժարվել է առերեսվել Արշակ Կարապետյանի հետ

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերես հարցաքննվել ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին երեկ Հժ-ին ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Թեև Քոչարյանը նախաքննության ընթաց­քում ցուցմունք չի տվել, սակայն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկի համաձայն անձը, որը մե­ղադրվում է հանցագործության կատարման մեջ, իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված անձին՝ այս դեպքում Արշակ Կարապետյանին: Այս որոշման հիման վրա էլ քննիչը առերես հարցաքննություն է կազմակերպել: «Պարոն Քոչարյանը ցուցմունք չէր տվել և ասաց, որ եթե ես ցուցմունք չեմ տվել իմ իրավունքը ապահովելու համար ինձ մի բերեք առերես հարցաքննության: Այդ գործողությա­նը ներկա են եղել միայն Արշակ Կարապետյանը և քննիչը ու անունը դրել են առերես հարցաքննություն»,- մանրամասնել է Հայկ Ալումյանը:

Ավելի վաղ պատասխանելով լրագրողների հարցին՝ սույն գործով կա՞ն ցուցմունքներ, որոնք ակնհայտ կեղծիք են, կամ ճնշումների արդյունքում են տրվել, Ալումյան ասել էր, որ կա ցուցմունք, որի մի հատվածը, իրենց գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում: Ըստ Ալումյանի՝ այդ ցուցմունքը հակասության մեջ է գործում առկա շատ ապացույցների հետ: «Ցուցմունք տված անձը այդ ցուցմուն­քից հետո բավական լուրջ պաշտոնի բարձրացում է ունեցել, շնորհավորում եմ»,- ասել էր Ալումյանը, սակայն անուն չէր նշել:

Երեկ, սակայն, Ալումյանը հաստատել է, որ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձը հենց Արշակ Կարապետյանն է: Վերջինս, ինչպես թերթն է նշում, 0038 գաղտնի հրամանով երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր, 2008 թ-ին պաշտպանության նախարարի 0038 հրամանով նշանակվել էր վարչակազմի պետի հա­տուկ հանձնարարությունների գծով տեղակալ: