ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մուհամմեդ Ջավադ Զարիֆը լքում է իր պաշտոնը
2019-02-26 10:49:37

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել:

«Շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեծահոգի և համարձակ ժողովրդին ու իշխանություններին վերջին 67 ամսվա համար: Ես անկեղծ ներողությունում եմ խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և աշխատանքի ընթացքում եղած բոլոր թերությունների համար: Եղեք երջանիկ»,-«Instagram»-ի իր էջում գրել է Մուհամմեդ Ջավադ Զարիֆը:

Իրանի նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հրաժարականը դեռ չի ընդունվել:

Նա Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականի օգոստոսի 15-ից։