ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ չի փոխվի
2019-02-26 11:02:02

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հրաժարականի հետ կապված գրառում է արել Twitter-ում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մեր քաղաքականությունն անփոփոխ կմնա, իրանական ռեժիմը պետք Է գործի այնպես, ինչպես նորմալ երկրում Է, եւ հարգի իր ժողովրդին»,- գրել Է նա:

«Մենք ուշադրություն դարձրել ենք հրաժարականի վերաբերյալ հաղորդագրությանը: Տեսնենք՝ կստացվի արդյոք: Ամեն դեպքում, նա եւ Հասան Ռոուհանին կոռումպացված կղերական մաֆիայի ներկայացուցիչներ են: Գիտենք, որ բոլոր վերջնական որոշումներն ընդունում Է Խամենեին (Իրանի հոգեւոր առաջնորդը)», -նշել է ԱՄՆ պետքարտուղարը: