ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում. Դ. Տոնոյան
2019-02-26 12:03:13

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցն իր ֆեսյսբուքյան էջում տեղադրել է Պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեջբերելով նախարարի հետևյալ խոսքերը. «Քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում, մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե ռազմական գործողությունների վերսկսման խնդիր լինի, մենք չենք հապաղելու»։

Հարցազրույցում Դավիթ Տոնոյան նաև ասել է, որ ավելի շատ ուշադրություն դարձնելու են որակական խնդիրներին, որոնք հնարավորություն կտան հակառակորդի նկրտումները չեզոքացնել: Հարցին` խոսքը «Սու» կործանիչների մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքել է. «Նաև «Սու»-երի»: Նա նշել է, որ այո, Հայաստանը սկսել է հարձակողական զենքեր գնել: