ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լուսանկարը՝ Հայաստանի Հանրային Ռադիոյի
ՀՀՌ խորհրդի նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին
2019-02-26 13:15:57

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի մարտի 6-ին, նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին՝ այսօր հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա պարզաբանել է մրցույթի նոր ձևաչափը.

«Նախկինում խորհրդի նախագահին նշանակում էր հանրապետության նախագահը, սակայն 2018 թվականի հուլիսի 30-ից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմը որոշելու է հատուկ այդ գործառույթի համար ձևավորված մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովը: Հանձնաժողովն է մրցույթ հայտարարում եւ ընտրում ՀՀՌ անդամներին եւ նախագահին: Սա առաջին այսպիսի փորձն է՝ ընտրել հանձնաժողովի միջոցով»,-ասել է ՀՌԱՀ նախագահը ՝ ընդգծելով. «Եվ ուզում եմ մեկ կարևոր փաստ արձանագրել, Կառավարությունը մեր գործերին չի խառնվում, այդ առումով ես հաճելիորեն ինձ անտեսված եմ զգում: Դաբրոների ժամանակը խոր անցյալում է»:

Նա համոզված է, որ մրցույթը կանցկացվի լուրջ մրցակցության պայմաններում, և կընտրվի այն անձը, ում ծրագիրը կլինի լավագույնը:

«Չնայած ասեմ, որ թեկնածուների հրապարակային ելույթները նայելով, ինձ թվում է, շատերը չեն հասկանում, թե ուր են գնում աշխատելու: Մեզ պետք է ոչ թե մի մարդ, ով մշակութային ծրագրեր կիրականացնի, այլ պետք է հասկանա, որ ցանկանում է ստանձնել մի կառույցի ղեկավարի պաշտոնը, որը պետք է դառնա Հայաստանի փափուկ ուժի բաղադրիչներից»,-ասել է Տիգրան Հակոբյանը:

0:00
0:00