ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Իրան
2019-02-26 14:26:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանըփետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրան՝ հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Փետրվարի 27-ի երեկոյան վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: