ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵՄ-ն Հայաստանին 700 մլն դոլար է առաջարկում
2019-02-26 17:36:09

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ է հանդիպել Հայաստանում ԵՄպատվիարակության ղեկավար, Դեսպան Պյոտոր Սվիտալսկին: Նա խոսել է գործընկերության Համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA)-ի համաձայնագրի ընթացքից, ԵՄ անդամ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման ու ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին:

Եվրահանձնաժողովը շատ տպավորված է Արևելյան գործընկերության Համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA)-ի համաձայնագրով, ասում է Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավարը:

Դեսպան Պյոտոր Սվիտալսկին հույս ունի, որ այս տարվա հունվարի վերջին ԵՄ-ից ստացած առաջարկների հիման վրա մինչև մարտի վերջ պատրաստ կլինի համաձայնագրի ճանապարհային քարտեզը՝ մշակված ու ամբողջական տեսքով:

Հայաստանում այժմ քննարկում են ստացած առաջարկները: Դեսպանը վստահեցնում է՝ կենտրանանալու են գործնական քայլերի վրա:

«ԵՄ-ը նախընտրում է կենտրոնանալ կոնկրետ փաթեթների աջակցման վրա: Մենք շատ մոտ ենք համաձայնության, որպեսզի աջակցենք կոնկրետ թվինինգ ծրագրերին»,- ասում է դեսպանը:

Ընդհանուր պատկերը լավատեսական է, քաջալերող ասում է Սվիտալսկին: Ըստ նրա՝ 2018 թվականին առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ 10 մլն եվրո ստացավ «հովհանոցային ֆոնդից», ինչը ազդակ է, որ ԵՄ-ը բարձր է գնահատում Հայաստանում քաղաքական բարեփոխումները:

Սվիտալսկին հույս հայտնեց, որ Հայաստանը առաջիկա տարիներին կկարողանա ավելի շատ օգտվել.

«ԵՄ-ն նախատեսում է ավելի քան 13 մլրդ դոլար հատկացնել մի շարք պետությունների մինչև 2020 թվականը` ճանապարհներ, երկաթուղի, տրանսպորտային ուղիներ, նավահանգիստներ կառուցելու համար: Հայաստանն այդ գումարից կարող է ստանալ 700 մլն դոլար: Քննարկումներ են ընթանում հայ գործընկերների հետ, նոր առաջարկներ և ծրագրեր ստանալու ակնկալիքով»:


Վիզաների
ազատականացման հարցը ՀՀ քաղաքացուն հետարքրող հարցերի շրջանակնում է. «Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, թե երբ կազատականացվեն մուտքի արտոնագրային ռեժիմները ԵՄ անդամ երկրների հետ: Այս գործընթացը երկու կողմ ունի: Մի կողմից սա քաղաքական որոշում է ու վերջնական խոսքն անդամ երկրներն են ասում, բայց կա նաև գործնական կողմը, որտեղ հստակեցվում են այնպիսի հարցեր ինչպես օրինակ թե ինչպես են իրականացվում հայաստանցիների այցերը ԵՄ երկրներ: Հայկական կողմը լավ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն ԵՄ առանձին երկրները ու դրանց հիման վրա ՀՀ պատասխանը պետք է լիարժեք լինի: Վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժունակության ապահովման երաշխիքներ և մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն»:

Պարզ չէ նաև, թե երբ, ի վերջո, ԵՄ անդամ բոլոր երկրները կվավերացնեն Հայաստանի հետ համաձայնագիրը: Եվրամիության անդամ 28 երկրից 9-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան և Դանիան արդեն վավերացրել են 2017 թվականին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը։

Այս տարվա ամռանն էլ ակնկալվում է, որ Ֆրանսիան կստորագրի Հայաստանի հետ համաձայնագիրը, մեկ ամիս վստահեցնում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ղարաբաղյան խնդրում դեսպան Սվիտալսկին կրկնեց այն, ինչ ասում է միշտ: ԵՄ սատարում է ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին: Նա իհարկե նշեց, որ վերջին ամիսներին սահմանին միջադեպերը աննախադեպ քիչ են, հակամարտության ողջ պատմության ընթացքում նման բան չի գրանցվել, ասաց:

Վերջում խոսքը եզրափակեց՝ վստահեցնելով, որ ԵՄ-ն պատրաստ կլինի խաղաղության հաստատման դեպքում աջակցել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի վերականգնմանը:

0:00
0:00