ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ապօրինի շինություն է ապամոնտաժվել
2018-11-12 17:40:24

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան քանդվել է Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության մի մասը:

Ապամոնտաժվել է առերևույթ ապօրինի շինություն: Ավելի քան մեկ ամիս է քաղաքապետրանը հորդորում էր սեփականատիրոջը, որ աշխատանքները դադարեցնի:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ կառուցապատողը դիմել էր դատարան, սակայն միաժամանակ գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակվել է շինարարությունը:


Սեփականատերը
որևէ կերպ ընդառաջ չի գնացել քաղաքապետի հորդորներին ու զգուշացումներին:

Բացի կառուցապատողի սեփականությունից՝ այնտեղ կա Երևանին պատկանող համայնքային սեփականություն: Ապամոնտաժվող շինության ընդհանուր մակերեսը 1100 քմ է, կառուցապատողն «Անի 97» ՍՊԸ-ն է, որը գրանցված է Դավիթ Ահարոնյանի անունով:

Վերջինս լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ  դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը։ Դատարանը գործը վարույթ է ընդունել:


Քաղաքապետի
խոսնակ Հակոբ Կարապետյանն ասում է, որ  շինթույլտվություն չկա, իսկ շինարարությունն էլ կատարվել է   քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբԿարապետյանը նշեց նաև, որ  դատական գործընթացի առկայությունը ստիպում է քաղաքապետարանին սպասել վճռին:

Ի դեպ՝ սա առաջին դեպք չէ, որ ապամոտնաժվում են ապօրինի շինությունները, բայց այս կառույցն առանձնանում է նրանով, որ կառուցապատողը ակնհայտ անհարգալից վարք է դրսեւորում օրինականության նկատմամբ՝ ասում է  Կարապետյանը:  

0:00
0:00