Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փորձագետները՝ հայ-իրանական հարաբերությունների մասին Զարիֆի հրաժարականից հետո
2019-02-26 18:16:09

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով վաղը՝ փետրվարի 27-ին կմեկնի Իրան: Մինչ այդ՝ բավականին հետաքրքիր զարգացումներ արձանագրվեցին Իրանում: Երեկ Իրան էր այցելել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը, իսկ այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Փորձագետների գնահատմամբ՝ այս երկու իրադարձությունների միջեւ տրամաբանական կապ գոյություն ունի, ինչը վկայում է  Իրանի արտաքին քաղաքականության փոփոխության մասին:

Որքանո՞վ Իրանի արտաքին քաղաքականության նման փոփոխությունը կազդի հայ-իրանական հարաբերությունների վրա: Արեւելագետ Արմեն Պետրոսյանի համոզմամբ, օրինակ, Իրանի հետ հարաբերություններում առարկայական հաջողություններ կունենանք բացառապես մեկ պարագայում, եթե կենտրոնանանք երկկողմ հարաբերությունների օրակարգի վրա:

Այսինքն, մեր հարաբերություններում չներգրավենք որեւէ երրորդական խնդիր: Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ բարեբախտաբար մենք ավելի շատ ունենք համագործակցելու շուրջ կետեր, քան առկա խնդիրներ, որոնք պետք է լուծել:  

0:00
0:00