ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաց դռների օր՝ Վերաքննիչ դատարանում
2019-02-26 18:23:38

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ հանրության առջև բացվել են Վերաքննիչ դատարանի բոլոր սահմանափակ և փակ գոտիները:

Այցելուները հնարավորություն են ունեցել շրջայց կատարել դատարանում, ծանոթանալ դատարանի գործունեությանը, աշխատանքային առօրյային, մասնակցել դատական նիստերին, անձամբ իրենց հարցերն ուղղել դատավորներին և դատարանի աշխատակիցներին:

Ուշադրություն. կողմնակի անձանց   մուտքը արգելվում է։ Այս ցուցանակն է փակցված  Վերաքննիչ դատարանի դռներին։ Այսօր, սակայն, կողմնակի անձանց մուտքը ոչ միայն արգելվում էր, այլեւ խրախուսվում:

20 տարվա մեջ առաջին  անգամ քաղաքացիներիս առջեւ բացվեցին Վերաքննիչ  քաղաքացիական և քրեական դատարանի նաեւ այն դռները, որոնք մինչ այս փակ էին։ Խոսքը նաեւ դատավորների սենյակների, կալանավորների պահման վայրերի  և խորհրդակցական սենյակների մասին է:

Առաջին հարկում նիստերի դալիճներն են։ Այցելուներից շատերը՝ մտնելով նիստերի դահլիճ, առաջինը ցանկանում են նստել դատավորի աթոռին ու անպայման լուսանկարվել:

Այցելուներին հետաքրքում էին նաեւ խորհրդակցական սենյակները։ Հենց այստեղ են   դատավորները վճիռներ կայացնում։ Ոչ պակաս հետաքրքիր են  կալանավորների պահման վայրերը։ Թեեւ բաց դռների օր էր, բայց խցերըի դռներն այդպես էլ չբացվեցին։ Մեզ հաջողվեց  դրանք տեսնել ներսից:

Կալանավորները խցեր են բերվում դատից առաջ, իսկ հետո մինչև աշխատանքային օրվա վերջը` 18:00-ը, տանում են՝ ասում է դատական ավագ կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը։ Խոստովանում է, որ  ամբողջ ծառայություն ընթացքում այդքան բան չտեսավ, ինչ  տեսավ  հեղափոխությունից հետո.

«Տեսել եմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին»:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ասում է, որ  դատարանը  աշխատում է ծանր ռեժիմով։ Հետևաբար մասնավոր հատվածում ավելի գրավիչ է լինում  աշխատել։

Այս պահին  400-ից ավելի բողոք կա ու 18 դատավորյուրաքանչյուր դատավորի մոտ 30-ից 40 գործ է քննվում:

0:00
0:00